# Ի՞նչ են ատամնային իմպլանտները ![ատամնային իմպլանտ](https://implantum.am/wp-content/uploads/2025/08/blog-1-armenian.jpg) Ատամնային[իմպլանտ](https://implantum.am/hy/)հասկացությունը ժամանակակից բժշկական գործիք է, որը նախատեսված է բացակայող ատամները փոխարինելու և ատամնաշարի թե՛ ֆունկցիոնալությունը, թե՛ էսթետիկան վերականգնելու համար։ Իմպլանտն ինքնին փոքր, պտուտակաձև հենք է՝ հիմնականում տիտանից կամ ցիրկոնից պատրաստված և վիրահատական ճանապարհով տեղադրվում է ծնոտի ոսկորի մեջ։ Այն գործում է որպես արհեստական ատամի արմատ և ստեղծում ամուր հիմք ատամնային պրոթեզի համար։ ## Իմպլանտի և ոսկորիսերտաճումը Իմպլանտի և ոսկորի սերտաճման գործընթացը կոչվում է ոսկրային ինտեգրացիա։ Այս փուլով է պայմանավորված իմպլանտի երկարաժամկետ կայունությունը և հարմարավետությունը։ Ատամների իմպլանտ տեղադրվում է ոչ միայն գեղեցիկ և ներդաշնակ տեսքի համար, այլև բերանում հարմարավետ զգացողության համար։ Իմպլանտները տարածված մեթոդ են, քանի որ առանձնանում են ամրությամբ և հատուկ ֆունկցիոնալով, որը պահպանում է ոսկրային հյուսվածքը և կանխում ժամանակի ընթացքում հարակից ատամների տեղաշարժը։  ### Խորհրդատվությունից մինչև նոր ժպիտ [Իմպլանտացիայի փուլերը](https://implantum.am/hy/services/implants/)մի քանիսն են, և արդյունքը հասկանալու համար պացիենտները հաճախ ուսումնասիրում են իմպլանտների առաջ և հետո արդյունքները։ Գործընթացը սկսվում է ատամնաշարի մանրամասն զննումից, որի շրջանակում կատարվում են ռենտգեն հետազոտություն և 3D սքանավորում՝ ծնոտի ոսկորի վիճակը գնահատելու և իմպլանտի տեղադրման պլան կազմելու նպատակով։ Եթե ծնոտի ոսկորը չի կարող ապահովել կայուն հիմք, ապա մասնագետն իրականացնում է ոսկրային փոխպատվաստում (գրաֆտինգ)՝ անհրաժեշտ հիմքը ձևավորելու համար։ Խորհրդատվության փուլը հատկապես կարևոր է, քանի որ հենց այս փուլում ոչ միայն մասնագետն է ծանոթանում իրավիճակին, այլև պացիենտը հնարավորություն է ստանում խոսել իրավիճակի և հաջորդող քայլերի մասին, ինչպես նաև ուղղել բոլոր հետաքրքրող հարցերը՝ պրոցեդուրայի մասին: Վիրահատական փուլում իմպլանտը տեղադրվում է ծնոտի ոսկորի մեջ, որտեղ այն մի քանի ամսվա ընթացքում ապաքինվում և սերտաճում է ոսկորին։ Այս փուլը համարվում է ոսկրային ինտեգրացիա և կարևոր է իմպլանտի երկարաժամկետ կայունության համար։ Ամբողջական սերտաճումից հետո տեղադրվում է աբաթմենթ (հենարան), իսկ վերջում՝ անհատական պատվերով պատրաստված ատամի պսակը՝ ատամին վերջնական տեսք հաղորդելու համար։ ### Իմպլանտների տարածված տեսակները․ իմպլանտ արժեք Իմպլանտների տեսակներն ընտրվում են ըստ անհատական նախըտրության։ Իսկ Հայաստանում իմպլանտի արժեքը պայմանավորված է տեսակի ընտրությունից։ Ամենատարածված տեսակներից են՝ - Էնդոստեալ իմպլանտները տեղադրվում են անմիջապես ծնոտի ոսկորի մեջ և լինում են պտուտակաձև կամ գլանաձև՝ պատրաստված տիտանից կամ ցիրկոնից։ Գերադասելի տեսակ են, երբ ծնոտի ոսկորն ամուր է։ - Սուբպերիոսեալ իմպլանտները տեղադրվում են ոսկորի վրա, սակայն՝ լնդի տակ։ Դրանք նախատեսված են այն դեպքերի համար, երբ պացիենտը չունի բավարար ոսկրային հյուսվածք և չի ցանկանում կամ չի կարող անցնել ոսկրայինգրաֆթինգիմիջով։ - Զիգոմատիկ իմպլանտները հատուկ նախագծված իմպլանտներ են, որոնք վերին ծնոտի փոխարեն տեղադրվում են քունքային (զիգոմատիկ) ոսկորի մեջ։ Օգտագործվում են այն դեպքերում, երբ վերին ծնոտում ոսկրային ծավալը շատ քիչ է, և անհնար է օգտագործել այլ մեթոդներ։  ### Իմպլանտացիա հակացուցումներ Ոչ բոլոր պացիենտներին է ցուցված ատամնային իմպլանտացիան և նման դեպքերում կարևոր է բժշկի հետ քննարկել՝ ինչով կարելի է փոխարինել ատամնային իմպլանտացիան։ Քանի որ, կան մի շարք բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել նախքան իմպլանտացիան։ Օրինակ՝ արյան մակարդման խանգարումները, իմունային անբավարարությունը, որոշ հոգեբանական հիվանդությունները, ակտիվ քաղցկեղը, ինչպես նաև չկառավարվող համակարգային հիվանդությունները, օրինակ՝ տուբերկուլյոզ կամ ծանր շաքարախտ։ Հղիության դեպքում նույնպես հակացուցված է իմպլանտի տեղադրումը։ #### Իմպլանտի բորբոքման պատճառները և ինչպես կանխել Ատամնային իմպլանտները բավականին հաջողված պրոդուկտ են ստոմատոլոգիայում, սակայն երբեմն պացիենտների մոտ կարելի է նկատել իմպլանտի բորբոքում​։ Բորբոքման գործընթացը հայտնի է որպես պերիիմպլանտիտ կամ մուկոզիտ։ Հաճախակի հանդիպող պատճառը բերանի ոչ լիարժեք հիգիենան է, որը նպաստում է բակտերիաների կուտակմանը և հարակից հյուսվածքների վարակմանը։ Ռիսկային գործոններից են ծխախոտի օգտագործումը, ատամների սեղմումը կամ կրճտոցը (բրուքսիզմ), սխալ տեղադրված իմպլանտները և հազվադեպ դեպքերում՝ իմպլանտի նյութերի նկատմամբ ալերգիկ ռեակցիաները։ Եթե տեղադրել եք իմպլանտ և որոշ ժամանակ հետո նկատում եք լնդների կարմրություն, այտուց, արյունահոսություն, ցավ կամ թարախային արտազատում, ապա կապ հաստատեք մասնագետի հետ, քանի որ թվարկվածը բորբոքման ախտանիշներ են։ ### Ամփոփում Իմպլանտում ստոմատոլոգիական կլինիկայում իմպլանտացիայի ամբողջ գործընթացը բաղկացած է մի քանի փուլից։ Սկսած, անհրաժեշտության դեպքում, հյուսվածքի վերականգնումից մինչև մետաղական իմպլանտի տեղադրում և հետագա պրոթեզավորում։ Տեղադրման պրոցեդուրան իրականացվում է տեղային անզգայացմամբ, և պացիենտը ցավ չի զգում։ Վերականգնման ընթացքը, համեմատած ատամի հեռացման հետ, հաճախ ընթանում է ավելի արագ։ Կլինիկայում մասնագետները կիրառում են ժամանակակից իմպլանտացիոն համակարգեր, որոնք ապահովում են բարձր արդյունավետություն և նվազագույն բարդություններ։ Իմպլանտ ատամ գինհարաբերակցությունը կախված է իմպլանտի տեսակի ընտրությունից և պրոցեդուրայի բարդությունից։ Քանի որ կախված կարգավիճակից, կարող են անհրաժեշտ լինել նաև ստոմատոլոգիական այլ ծառայություններ։  Իմպլանտում ստոմատոլոգիական կլինիկայի հետ կապ հաստատել կարող եք այցելելով Արշակունյաց պող․ 46/2 կամ Կոմիտասի պող․ 48 հասցե կամ անցնելով կլինիկայի պաշտոնական կայք՝[https://implantum.am/](https://implantum.am/)։ **Տեսեք նաև ## [Բրեկետների բոլոր տեսակները և դրանց հիմնական առավելությունները](https://implantum.am/hy/articles/breketneri-bolor-tesaknere/) 14.08.2025 ## [Ինչպե՞ս ընտրել ճիշտ վինիրներ՝ նյութեր, տեսակներ և առավելություններ](https://implantum.am/hy/articles/inchpes-entrel-chisht-vinirner/) 14.08.2025 ## [Ատամների սպիտակեցում՝ ամենատարածված մեթոդները և դրանց արդյունավետությունը](https://implantum.am/hy/articles/atamneri-spitakecum/) 14.08.2025 ## [Հեղինակային և բարձր գեղարվեստական վինիրներ. ի՞նչ է դա:](https://implantum.am/hy/articles/high-artistic-custom-made-veneers/) 09.06.2024 ## [Խորհուրդներ իմպլանտացիայից հետո](https://implantum.am/hy/articles/recommendations-after-implantation/) 26.02.2024