# Խորհուրդներ իմպլանտացիայից հետո Խորհուրդներ իմպլանտացիայից հետո Բարդություններից խուսափելու համար վիրահատությունից հետո հետևեք մեր խորհուրդներին. - առաջին 2-3 ժամերին մի կերեք և մի խմեք (միայն ջուր, փոքր կումերով ![](https://implantum.am/wp-content/uploads/2024/02/pouring-liquid_1fad7.png) ) - 2-3 օրով ձեր սննդակարգից բացառեք պինդ, կծու ![](https://implantum.am/wp-content/uploads/2024/02/hot-pepper_1f336-fe0f.png) և տաք սնունդը - 2-3 օր չափից ավելի տաք ցնցուղ մի ընդունեք, մի այցելեք սաունա կամ սոլյարի, խուսափեք ֆիզիկական ակտիվությունից - մի օգտագործեք ողողումներ և քսուքներ առանց բժշկի հատուկ խորհրդի - անպայման պահպանեք բերանի խոռոչի հիգիենան, բայց զերծ մնացեք կտրուկ և կոպիտ շարժումներից, ատամի շատ կոշտ խոզանակից կամ ագրեսիվ մածուկից, օրինակ, սպիտակեցնող ![](https://implantum.am/wp-content/uploads/2024/02/grimacing-face_1f62c.png) - փորձեք չդիպչել վերքին (այդ թվում՝ լեզվով) - հետևեք ձեր արյան ճնշմանը, եթե սրտանոթային խնդիրներ ունեք - վիրահատությունից անմիջապես հետո վերքի հատվածում բարակ սրբիչով փաթաթված սառույց ![](https://implantum.am/wp-content/uploads/2024/02/snowflake_2744-fe0f.png) դրեք։ Դա պետք է արվի ժամը մեկ՝ 15-20 րոպեով, 24 ժամվա ընթացքում Հետվիրահատական ​​շրջանում հնարավոր են անսովոր կամ տհաճ զգացողություններ ու երևույթներ, որոնցից չպետք է վախենալ։ Օրինակ. - չափավոր ցավ վերքի հատվածում - փափուկ հյուսվածքների այտուցվածություն բերանի խոռոչում - ջերմաստիճանի բարձրացում մինչև 38,5 աստիճան (հատկապես երեկոյան) - վերքից թեթև արնահոսություն - մարմնի ընդհանուր թուլություն - փոքր կապտուկներ - սահմանափակման զգացողություն բերանը բացելիս - ցավ ուտելու, կուլ տալու, ինչպես նաև խոսելու ժամանակ Եթե ​​հետևեք բժշկի խորհուրդներին, վերոնշյալ բոլոր երևույթները 7-10 օրվա ընթացքում ինքնին կանցնեն ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/11/heart-eyes-emoji-download-iphone-emojis.png.webp) : **Տեսեք նաև ## [Ի՞նչ են ատամնային իմպլանտները](https://implantum.am/hy/articles/inch-en-atamnayin-implantnere/) 14.08.2025 ## [Բրեկետների բոլոր տեսակները և դրանց հիմնական առավելությունները](https://implantum.am/hy/articles/breketneri-bolor-tesaknere/) 14.08.2025 ## [Ինչպե՞ս ընտրել ճիշտ վինիրներ՝ նյութեր, տեսակներ և առավելություններ](https://implantum.am/hy/articles/inchpes-entrel-chisht-vinirner/) 14.08.2025 ## [Ատամների սպիտակեցում՝ ամենատարածված մեթոդները և դրանց արդյունավետությունը](https://implantum.am/hy/articles/atamneri-spitakecum/) 14.08.2025 ## [Հեղինակային և բարձր գեղարվեստական վինիրներ. ի՞նչ է դա:](https://implantum.am/hy/articles/high-artistic-custom-made-veneers/) 09.06.2024