# Վինիրների և շապիկների խնամք Վինիրների և շապիկների խնամք - Լվացեք ձեր ատամները սովորականի պես՝ առավոտյան և երեկոյան: Դրսում ուտելուց հետո, անհրաժեշտության դեպքում, օգտագործեք ատամի թել՝ այն հիանալի անցնում է վինիրների և շապիկների արանքով և չի վնասում դրանք: - Փոխարինեք ատամի կոշտ խոզանակը փափուկով, իսկ ատամի մածուկը՝ նուրբ գելով, առանց հղկող մասնիկների, այսինքն՝ առանց «փայլեցնող» հատիկների, ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/10/download.png.webp) քանի որ ձեր վինիրներն արդեն մենք փայլեցրել ենք։ - Խորհուրդ ենք տալիս ձեռք բերել ոռոգիչ՝ «իռիգատոր»: Սա կոմպակտ և հարմար սարք է ատամների արանքները լվանալու համար, ինչը շատ կարևոր է ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/11/heart-eyes-emoji-download-iphone-emojis.png.webp) ։ Օգտագործեք այն օրը երկու անգամ՝ ատամները լվանալուց հետո 30-ական վայրկյան: - Տարեկան երկու անգամ պարտադիր այցելեք կլինիկա. բժիշկը կկատարի ատամների պրոֆեսիոնալ մաքրում, որից հետո ամեն ինչ ուշադիր կզննի «մանրադիտակային ճշգրտությամբ» ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/11/4.jpg.webp) : - Վինիրների և շապիկների տեղադրումից հետո որոշ ժամանակ ատամների զգայունությունը տաքի ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/11/2.jpg.webp) կամ սառի ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/11/1.jpg.webp) նկատմամբ կարող է աճել. մի անհանգստացեք, դա ինքնին կկարգավորվի շատ շուտով: - Եթե դուք ամուր սեղմում եք ձեր ատամները քնած ժամանակ (սա կոչվում է բրուքսիզմ) կամ զբաղվում եք այնպիսի մարզաձևերով, երբ հարված կարող եք ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/11/5.jpg.webp) «ուտել» ծնոտին, ասեք բժշկինայդ մասին, նա ձեզ կտրամադրի պաշտպանիչ կապպաներ, որոնք կկանխեն վինիրների կամ շապիկների վնասումը: P. S. Եթե հանկարծ զգաք, որ լեզվով ինչ-որ տարօրինակ բանի եք դիպել վինիրների կամ շապիկի վրա, որը նախկինում չկար, խնդրում ենք մի անհանգստացեք , ինքնաբուժությամբ մի զբաղվեք և համացանցի խորհուրդներին մի հետևեք։ Պարզապես այցելեք կլինիկա, մենք կկանխենք և կլուծենք ցանկացած խնդիր: **Տեսեք նաև ## [Ի՞նչ են ատամնային իմպլանտները](https://implantum.am/hy/articles/inch-en-atamnayin-implantnere/) 14.08.2025 ## [Բրեկետների բոլոր տեսակները և դրանց հիմնական առավելությունները](https://implantum.am/hy/articles/breketneri-bolor-tesaknere/) 14.08.2025 ## [Ինչպե՞ս ընտրել ճիշտ վինիրներ՝ նյութեր, տեսակներ և առավելություններ](https://implantum.am/hy/articles/inchpes-entrel-chisht-vinirner/) 14.08.2025 ## [Ատամների սպիտակեցում՝ ամենատարածված մեթոդները և դրանց արդյունավետությունը](https://implantum.am/hy/articles/atamneri-spitakecum/) 14.08.2025 ## [Հեղինակային և բարձր գեղարվեստական վինիրներ. ի՞նչ է դա:](https://implantum.am/hy/articles/high-artistic-custom-made-veneers/) 09.06.2024