# Էնդոդոնտիա, արմատախողովակների պլոմբավորում ** #### Մանրամասներ > ### Կարիեսն ախտահարում է ատամի կոշտ հյուսվածքները, չբուժելու դեպքում ախտահարումը խորանում է, վերածվում պուլպիտի, պերիդոնտիտի, կարող է հանգեցնել նյարդերի բորբոքման, արմատախողովակների ախտահարման, հաճախ՝ ատամի կորստի։ ### Բուժման փուլերը - ախտորոշում, ատամի վիճակի գնահատման զննում։ Կարող է առաջանալ ռենտգեն պատկերի (ռենտգենոգրաֆիա) անհրաժեշտություն; - տեղային անզգայացում. «Իմպլանտում» ատամնաբուժական կլինիկայում օգտագործվում են արդյունավետ, անվտանգ դեղամիջոցներ, ամբողջական անզգայացումը երաշխավորվում է; - ախտահարված հյուսվածքների հեռացում; - առաջացած կարիեսային խոռոչի բուժում, հյուսվածքների վարակազերծման տեղային միջոցների օգտագործում. - պլոմբավորում։ Կարիեսի բուժումն առանց բարդությունների կատարվում է 1 այցելությամբ։ Խոր ախտահարման, կակղամասի մերկացման և դենտինի մասնակի քայքայման, բորբոքման դեպքում կարող է պահանջվել երկու այցելություն (դեղերի լիցք, ժամանակավոր պլոմբի տեղադրում և վերջնական պլոմբավորում մի քանի օրից): > Մենք օգտագործում ենք լուսային կարծրացման պլոմբներ՝ պատրաստված որակյալ, նվազագույն նստվածք տվող նյութերից։ Սա երաշխավորում է հուսալի պլոմբավորում՝ առանց միկրոճաքերի և դատարկ տեղերի: Պլոմբանյութն ընտրվում է ըստ էմալի երանգի, պլոմբավորման ընթացքում վերականգնվում է ատամի սկզբնական ձևը։ Տեղադրումից հետո պլոմբն անտեսանելի է, նման բուժառուի սեփական էմալին: ** #### Ցանկանու՞մ եք իմանալ գները **Աշխատանքային գործընթաց ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/01/root-canal-treatment.jpg) [**instagram](https://www.instagram.com/implantum_dental_cosmetology/) [**facebook](https://www.facebook.com/implantumdental)