# Պարոդոնտոզ, պարոդոնտիտ ** #### Մանրամասներ ### Պարոդոնտը հյուսվածքների կոմպլեքս է, որը շրջապատում է ատամը և ապահովում նրա ամրացումը ծնոտի ոսկորներում։ Այս կոմպլեքսը ներառում է լինդը, ատամի արմատը ոսկրային փոսիկի հետ կապող պարոդոնտալ կապանը, ալվեոլային ոսկրային հյուսվածքը և ատամի արմատի ցեմենտը։ Ստոմատոլոգիայի արդի խնդիրների շարքում պարոդոնտալ հիվանդությունները առաջատար դիրք են զբաղեցնում։ ԱՀԿ տվյալներով՝ պարոդոնտի ընդգծված դեստրուկտիվ փոփոխությունները՝ ոսկրային հյուսվածքի գործընթացի ներգրավմամբ, առավել հաճախ հայտնաբերվում են 35-44 տարեկան մարդկանց մոտ՝ 65%-ից մինչև 98%, իսկ 13-19 տարեկանների մոտ՝ 55%-ից մինչև 95%: Պարոդոնտալ հիվանդությունները բացասական ազդեցություն են ունենում մարսողության, հոգե-հուզական ոլորտի վրա, նվազեցնում են օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ և այլ գործոնների հանդեպ և հանգեցնում են օրգանիզմի զգայունության բարձրացման: Հիվանդներին անհանգստացնում են լնդերի բորբոքումը, արնահոսությունը և հատկապես ռեցեսիան (լնդի մակարդակի անկումը), ինչը հանգեցնում է ատամների վզիկի երկարացման և համապատասխանաբար՝ էսթետիկական խանգարումների: Պարոդոնտի բոլոր հիվանդությունների 90-95%-ը բորբոքային է, օրինակ՝ գինգիվիտը և պարոդոնտիտը։ ### Գինգիվիտ, պարոդոնտիտ, պարոդոնտոզ - Գինգիվիտը բորբոքային պրոցես է լնդերի եզրային հյուսվածքներում, որի դեպքում ախտահարվում են լնդերի միայն մակերեսային հյուսվածքները։ - Պարոդոնտիտը բորբոքային պրոցես է, որի մեջ ներգրավված են պարոդոնտի բոլոր հատվածները։ Այն բնութագրվում է ատամնալնդային հանգույցի քայքայմամբ և ծնոտի ոսկորների ալվեոլային ելունդների դեստրուկցիայով։ - Գինգիվիտը և պարոդոնտիտը 2 փոխկապակցված հիվանդություններ են, քանի որ բորբոքային պրոցեսը առաջանում է սկզբում լնդի հյուսվածքներում, այնուհետև ներգրավվում են նաև պարոդոնտի հարակից հատվածները՝․ ատամնալնդային հանգույցը և ալվեոլային ոսկորը: Պարոդոնտոզի հիմքում պարոդոնտի հյուսվածքների ատրոֆիկ-դիստրոֆիկ գործընթացն է։ Հիվանդությունն ունի բավական սուղ ախտանիշներ և դանդաղ ընթացք։ Դրա առաջացման պատճառը դեռևս բացահայտված չէ։ Ի՞նչն է ստիպում բուժառուներին դիմել բժշկի: Հիմնականում սա կոսմետիկ թերություն է, որն արտահայտվում է ատամների արմատների մերկացմամբ։ Բուժառուները դժգոհում են, որ «լնդերը նստում են, իսկ ատամները՝ երկարում»։ Որոշ դեպքերում հիվանդներին անհանգստացնում է լնդերի քորը, ինչպես նաև բաց ատամնավզիկների ցավը: Պարոդոնտոզի էթիոտրոպային բուժում գոյություն չունի, քանի որ հիվանդության պատճառը պարզված չէ: Պարոդոնտոզի դեպքում իրականացվում է միայն սիմպտոմատիկ բուժում՝ ատամների գերզգայունության վերացում, լնդերի մերսում կամ ինքնամերսում՝ տրոֆիկ խանգարումները շտկելու նպատակով, այսպես կոչված սեպաձև արատների պլոմբավորում։ Երբեմն նշանակվում են վեստիբուլապլաստիկ վիրահատություններ: ** #### Ցանկանու՞մ եք իմանալ գները Պարոդոնտոզի դեպքերը միշտ շատ անհատական ​​են, ուստի մոտավոր գինը պարզելու համար անհրաժեշտ է գրանցվել տեսազանգով խորհրդատվության՝ սեղմելով ներքևում գտնվող կոճակը։ [ԳՐԱՆՑՎԵԼ**](/#online) #### **Պատկերասրահ «առաջ-հետո» ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/01/periodontit-after.jpg) ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/01/periodontit-after.jpg) ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/01/periodontit-before.jpg) [**instagram](https://www.instagram.com/implantum_dental_cosmetology/) [**facebook](https://www.facebook.com/implantumdental)