# Վիրաբուժական ծառայություններ ** #### Մանրամասներ ### Վիրաբուժական ստոմատոլոգիան մասնագիտություն է, որը կիրառում է բուժման հետևյալ մեթոդները՝ ատամների հեռացման վիրահատություններ, ոսկրային հյուսվածքի փոխպատվաստում, ատամների նախապատրաստում և իմպլանտացիա, ինչպես նաև տարատեսակ էսթետիկական վիրահատություններ պարոդոնտոլոգիայի ոլորտում։ Վիրաբուժական ստոմատոլոգիան իր պրակտիկայում ներառում է նաև ատամների հեռացումը։ Այն դեպքերում, երբ բուժումն արդյունավետ չէ և ատամի հեռացումն անխուսափելի է, վիրաբույժ-ստոմատոլոգը պրոֆեսիոնալ կերպով, արագ և առանց ցավի կհեռացնի հիվանդ ատամը։ Հնարավոր է նաև սխալ դիրքով աճած և խանգարող իմաստության ատամների հեռացում։ Երբ ատամի հեռացմամբ զբաղվում է պրոֆեսիոնալ վիրաբույժ-ստոմատոլոգը, բարդոթյունների ծագման հնարավորությունը հասնում է նվազագույնի։ Վիրաբույժներն իրականացնում են նաև ատամի արմատի ծայրին գտնվող կիստաների հեռացում։ > Բացի այդ՝ յուրաքանչյուր վիրաբույժ-ստոմատոլոգ նախքան ատամը հեռացնելը խորհրդատվություն է անցկացնում բուժառուի հետ՝ հեռացվող ատամի տեղում պրոթեզավորման և նույնիսկ իմպլանտացիայի վերաբերյալ։ ### Վիրաբուժական ստոմատոլոգիան ներառում է՝ - Ատամները պահպանող պրոցեդուրաներ, - Բորբոքային գործընթացի բուժում (պերիոդոնտիտ, պերիոստիտ, օստեոմիելիտ, հայմորիտ, թարախակույտեր (աբսցեսներ, ֆլեգմոնաներ) - Ատամների հեռացում (մասնակի կամ ամբողջական) - Բերանի խոռոչի ուռուցքների բուժում - Բերանի խոռոչի նախապատրաստում հետագա պրոթեզավորմանը - Դեմքի վրա փոքր գոյացությունների հեռացում - Քունք-ստորին ծնոտային հոդի (ՔՍԾՀ) հիվանդությունների բուժում - Եռյակ նյարդի հիվանդությունների բուժում - Թքագեղձերի հիվանդությունների բուժում - Դեմքի, պարանոցի, բերանի խոռոչի վերքերի առաջնային վիրաբուժական մշակում - Ծնոտների պլաստիկ և վերականգնողական վիրահատություններ - Բերանի խոռոչում գոյացող սպեցիֆիկ հիվանդությունների ախտորոշում (ակտինոմիկոզ, տուբերկուլյոզ, սիֆիլիս) - Պարոդոնտի հյուսվածքների վիրահատություն > ### «Իմպլանտում» կենտրոնի վիրաբուժական ստոմատոլոգիայի բաժինը կատարում է ատամների հեռացման, իմպլանտացիայի նախապատրաստման և պլաստիկայի հետ կապված բուժում։ ### Վիրաբուժական միջամտությունները կատարվում են հատուկ կահավորված կաբինետներում, ստերիլ պայմաններում, անվտանգության և որակյալ արդյունքի երաշխիքով։ ** #### Ցանկանու՞մ եք իմանալ գները #### **Հասարակ իմաստության ատամ ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/01/extraction.jpg) [**instagram](https://www.instagram.com/implantum_dental_cosmetology/) [**facebook](https://www.facebook.com/implantumdental)