** #### Մանրամասներ ### Գոյություն ունի կարիեսի բուժման մի քանի եղանակ․ - Պլոմբավորումը կարիեսի հետևանքով քայքայված ատամի ձևն ու գործառույթը վերականգնելու ամենատարածված և մատչելի միջոցն է: Ատամի պլոմբավորման ընթացքում ատամնաբույժը նախ հեռացնում է կարիեսով վնասված ատամի հյուսվածքը, մաքրում է վարակված հատվածը, այնուհետև պլոմբավորման նյութը լցնում է մաքրված խոռոչի մեջ։ Պլոմբավորումը օգնում է նաև կանխարգելել կարիեսի հետագա զարգացումը, փակելով հատվածները, որտեղ կարող էին ներթափանցել բակտերիաները։ - Գամիկը ձողաձև կառուցվածք է, որն օգտագործվում է ատամնաբուժության մեջ որպես լրացուցիչ հենարան՝ քայքայված ատամն ամրացնելու համար: Եթե ​​ատամը քայքայվել է ավելի քան 50%-ով, գամիկի տեղադրումը քայքայված շապիկն աճեցնելու և ծամելու ունակությունը վերականգնելու արագ և հուսալի միջոց է: Այս մեթոդը տասնամյակներ շարունակ օգտագործվում է որպես պրոթեզավորման մատչելի այլընտրանք։ > Կարիեսի տարաժամ բուժման ժամանակ պաթոլոգիան հասնում է կակղենուն (պուլպա), ինչը հանգեցնում է պուլպիտ կոչվող բորբոքային պրոցեսի առաջացմանը։ Գործընթացը չի անցնում ինքնուրույն։ Բուժման համար բժիշկը բոր-մեքենայի օգնությամբ հեռացնում է կարիեսով ախտահարված հյուսվածքները։ Այնուհետև հեռացվում է ատամի նյարդը։ Հաջորդիվ բժիշկը մեխանիկական կերպով մշակում է և մաքրում է էնդոդոնտը։ Ավարտից հետո դատարկ արմատախողովակը պլոմբավորվում է, ապա տեղադրվում է մշտական պլոմբ կամ շապիկ: ** #### Ցանկանու՞մ եք իմանալ գները #### **Պատկերասրահ «առաջ-հետո» ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/01/caries-after.jpg) ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/01/caries-after.jpg) ![](https://implantum.am/wp-content/uploads/2023/01/caries-before.jpg) [**instagram](https://www.instagram.com/implantum_dental_cosmetology/) [**facebook](https://www.facebook.com/implantumdental) **գրանցվել խորհրդատվության