Մայրս ամբողջ կյանքում աշխատել է որպես ուսուցչուհի, իսկ հայրս՝ աստվածատուր շնորհով օժտված ատամնաբույժ։ Իհարկե, օրինակ էի վերցնում հայրիկիցս, և երբ հարց առաջացավ, թե ինչ կրթություն պետք է ստանամ և առհասարակ՝ «ով դառնամ», որոշեցի, որ ես էլ եմ ատամնաբույժ դառնալու։
Ավելի քան 13 տարի զբաղվում եմ ատամնաբույժության ամենահետաքրքիր բաժիններից մեկով՝ օրթոդոնտիայով։ Այդ ընթացքում ավելի քան 1500 բուժառու ձեռք է բերել հավասար ատամներ և գեղեցիկ ժպիտ։ Յուրաքանչյուրն այդ դեպքերից յուրահատուկ էր, որովհետև դա կարծես մատնահետք լինի՝ բոլորի մոտ տարբեր է։ Բայց ես հպարտ եմ, որ յուրաքանչյուր բուժառուի հանդեպ կարող եմ մոտեցում գտնել և հնարավորինս օգնել նրան։
- 1999-2004թթ․ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, ստոմատոլոգ
- 2004-2007թթ․ ՄխիթարՀերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, օրթոդոնտիայի բաժին, օրդինատուրա
- 2006-2007թթ․ պրակտիկա մանկական ստոմատոլոգիական կենտրոնում, օրթոդոնտի օգնական
- 2009-2020թթ․ աշխատել է մանկական ստոմատոլոգիական կենտրոնում, բժիշկ-օրթոդոնտ









