Implantum կլինիկան, որը հիմնադրվել է 2016թ․, այսօր Հայաստանի առաջատար ատամնաբուժական կենտրոններից է։ Իր գոյության ողջ ընթացքում կլինիկան առողջ ժպիտներ է պարգևել հազարավոր բուժառուների, իսկ 2020թ․ սկսած Implantum-ը առաջարկում ոչ միայն ատամնաբուժական, այլև կոսմետոլոգիական ծառայությունների ամբողջական սպեկտր։
Պացիենտների վստահությունն ու երախտագիտությունը մեր աշխատանքի իմաստն են։
Տոհմիկ բժիշկ և իսկական մասնագետ (ի թիվս այլոց, Դավիթ Մաթևոսյանը Հայաստանի Հանռապետության գլխավոր ստոմատոլոգն է), նա ստեղծել է IMPLANTUM-ը՝ իրականություն դարձնելով մանկության երազանքը։
Դեռ մանուկ հասակից նա հետևել է Արարատ քաղաքի հայտնի ստոմատոլոգ պապիկի աշխատանքին։
Հենց այդ ժամանակ նա ընտրեց իր մասնագիտությունը, և հաշվի առնելով կլինիկայի ներկայիս համբավն ու ձեռքբերումները՝ ընտրությունը, անշուշտ, ճիշտ էր:
Կլինիկայում աշխատում է բարձր որակավորում ունեցող աշխատակիցների մշտական անձնակազմ։ Բոլոր բժիշկները պրակտիկայի տարիների ընթացքում կատարելագործել են իրենց մասնագիտական հմտությունները և բուժառուի նկատմամբ անհատական մոտեցում գտնելու կարողությունը: Մեր բժիշկների անցած ուղին ներառում է խորացված վերապատրաստման բազմաթիվ դասընթացներ (այդ թվում նաև արտասահմանյան առաջատար կլինիկաներում), տասնյակ հավաստագրեր և պատվոգրեր, հարյուրավոր և հազարավոր երջանիկ բուժառուներ։
Implantum-ը մասնագիտանում է ոչ միայն ընդհանուր ստոմատոլոգիայում.․ հաճախորդներին պատրաստ են օգնել իմպլանտոլոգը, օրթոդոնտը, դիմածնոտային վիրաբույժը, իսկ երեխաներին՝ մանկական ստոմատոլոգը։
Ստոմատոլոգիական ամբողջական ծառայություններից բացի, կլինիկայում գործում է նաև կոսմետոլոգիական ուղղությունը։ Փորձառու կոսմետոլոգները հմտորեն կիրականացնեն գեղեցկության ցանկացած պրոցեդուրա՝ դեմքի մաքրումից և պիլինգից մինչև երիտասարդացման ներարկումային միջոցառումներ։
Կլինիկայում կհոգան ոչ միայն առողջ ձյունաճերմակ ժպիտների, այլ նաև գերազանց խնամված արտաքին տեսքի մասին։
Ատամների սպիտակեցում նորարարական ամերիկյան Amazing White համակարգով, գերմանական DENTAURUM իմպլանտներ, պանորամային ռենտգեն, ՀՏ սարք և էլի շատ բաներ.․ մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի բուժառուն ստիպված չլինի գնալ քաղաքի մյուս ծայր ոսկրային կառուցվածքների ՄՌՏ կամ այլ նմանատիպ պրոցեդուրա կատարելու համար։
Ժամանակակից սարքավորումներով ամբողջական հագեցածությունը հնարավորություն է ընձեռում մեր մասնագետներին օգտագործել իրենց մասնագիտական ներուժը և օրեցօր շլացուցիչ ժպիտներ պարգևել երջանիկ բուժառուներին:
Մեր հաճախորդները
Կանայք՝ 58%
Տղամարդիկ՝ 42%
Հայաստան՝ 47%
Ռուսաստան՝ 25%
Եվրոպա՝ 12% ԱՄՆ՝ 9%
ԱՊՀ՝ 7%
2-17 տարեկան՝ 15%
18-44 տարեկան՝ 80%
45+ տարեկան՝ 5%
«ՖԵԼԴԱՎ» ՍՊԸ
0026, 0026, ՀՀ, Երևան, Արշակունյաց պող․ 46/2
ՀՎՀՀ 02248877
Հ/հ № 24102003617400 «Յունիբանկ» ՓԲԸ
Եթե Ձեզ անհրաժեշտ է մեր լոգոն հրապարակման, IMPLANTUM-ի հովանավորությունը նշելու կամ այլ նպատակների համար, կարող եք ներբեռնել պաշտոնական լոգոն այստեղ բոլոր թույլատրելի տարբերակներով և մի քանի գրաֆիկական ձևաչափերով:

