Դեմուրճյան Նարեկ Լևոնի

Մայրս ամբողջ կյանքում աշխատել է որպես ուսուցչուհի, հայրս՝ աստվածաշնորհ ստոմատոլոգ-։ Իհարկե, օրինակ էի վերցնում հայրիկիցս, և երբ հարց առաջացավ, թե ինչ կրթություն պետք է ստանամ և առհասարակ՝ «ի՞նչ դառնամ», որոշեցի, որ ես էլ եմ ստոմատոլոգ դառնալու։ Ավելի քան 13 տարի զբաղվում եմ ստոմատոլոգիայի ամենահետաքրքիր բաժիններից մեկով՝ օրթոդոնտիայով, այդ ընթացքում ավելի քան 1500 հաճախորդ ստացել են հավասար և գեղեցիկ ժպիտներ։ Յուրաքանչյուրն այդ դեպքերից յուրահատուկ էր, որովհետև դա կարծես մատնահետքեր լինեն՝ բոլորի մոտ տարբեր։ Բայց ես հպարտ եմ, որ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ կարող եմ մոտեցում գտնել և հնարավորինս օգնել նրան։

  • 1999-2004թթ․ Մ․Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, ստոմատոլոգ
  • 2004-2007թթ․ Մ․Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, օրրթոդոնտիայի բաժին, օրդինատուրա
  • 2006-2007թթ․ պրակտիկա մանկական ստոմատոլոգիական կենտրոնում, օրթոդոնտի օգնական
  • 2009-2020թթ․ աշխատել է մանկական ստոմատոլոգիական կենտրոնում, բժիշկ-օրթոդոնտ

Գրանցվել online

Բեռնվում է...

Ստոմատոլոգ
Օրթոդոնտ

Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 14, Երևան
5-ից 5 աստղ (հիմնված 4555 կարծիքների վրա)