Ինքնատիպ և բարձր գեղարվեստական վինիրներ. ինչպե՞ս է դա:

Ինքնատիպ վինիրներ

Սովորաբար կլինիկաները նկարագրում են «հեղինակային և գերգեղարվեստական» վինիրները, նշելով միայն, որ դրանք անհատական են:

Եկեք սկսենք վինիրների մասին ամենակարևոր ինֆորմացիայից` վինիրների ավելի ամուր տեղադրման համար ձեր ատամները մի փոքր տաշվում են և չեն առանձնանում գրավիչ տեսք ով, այդ պատճառով մենք տեղադրում ենք ժամանակավոր պլաստիկ վինիրներ և սպասում ենք մինչ մշտական վինիրները կպատրաստվեն:

Դրանք նման են ձեր ապագա վինիրներին, բայց դեռևս հիշեցնում են 90-ականների սկզբի նորաձևությունը, երբ հեռուստաէկրաններից փայլում էին անհամաչափ մեծ և անբնական սպիտակ ատամներով փոփ աստղերի միանման ժպիտները:

Իրական հեղինակային և գերգեղարվեստական վինիրները ատամնատեխնիկի և բժշկի «ոսկերչական» ձեռագործ աշխատանքի արդյունքն են`յուրաքանչյուր ատամի հետ: Գերբարակ վինիրները «դրոշմավորված» չեն, այլ պատրաստված են ցիրկոնից կամ կերամիկայից՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ատամի անատոմիական առանձնահատկությունները. չէ՞ որ ատամները, ինչպես մատնահետքերը, անհատական են:

Հեղինկային կերամիկական վինիրները Implantum-ում արտադրվում են թվային տեխնոլոգիաների կիրառմամբ և մասնագետների մշտական հսկողության ներքո.

  • Սիլիկոնային դրոշմի փոխարեն բերանի խոռոչը սկանավորվում է հատուկ 3D սկաների միջոցով։ «Թվային» սկանավորումը տևում է 5 րոպե և տալիս է ծնոտների վիրտուալ մոդել՝ արտացոլելով բնօրինակի նույնիսկ ամենաչնչին գծերը:

  • «Թվային» սկանը կարող է ուղարկվել աշխարհի ցանկացած մաս մի քանի վայրկյանում, ինչը կլինիկային թույլ է տալիս աշխատել բարձր որակավորում ունեցող միջազգային մասնագետների հետ, այսինքն` տեխնիկը կարող է գտնվել աշխարհի ցանկացած կետում և «տպագրել» ձեր ծնոտները 3D տպիչի վրա:
  • Յուրաքանչյուր վինիրը ձեռքով պատրաստելն ու բժշկի հետ մանրամասն քննարկելը պահանջում է մի քանի ժամ: Յուրաքանչյուր միավոր ներկվում է, դրան ավելացվում են անհատական ռելիեֆ և ուղղահայաց ու հորիզոնական մամելոմաներ, որից հետո յուրաքանչյուր վինիրը կրկին գնահատվում է բժիշկի կողմից։
  • Այս տեխնոլոգիական մեթոդով վինիրներ պատրաստելիս, տեխնիկի և բարձր որակավորում ունեցող բժշկի մշտական հսկողության ներքո վերացվում են բոլոր սխալները և կորում է հիվանդին անընդհատ ընդունելության հրավիրելու կարիքը:

  • Ինքնատիպ և բարձր գեղարվեստական վինիրների տեղադրման համար նախկինի պես անհրաժեշտ չէ էմալը 1–1,5 միլիմետրով տաշելը։ Փոխարենը, ընդամենը 0,3–0,5 միլիմետր չափով նուրբ հղկումը բավական է ատամի հետ կատարյալ հպում ապահովելու համար:

Գերէժան վինիրներ առաջարկող կլինիկաները բոլոր հիվանդներին անընդմեջ տեղադրում են ստանդարտ և միանման վինիրներ: Լուսանկարը, ինչպես միշտ, ցանկացած բառից ավելի շատ է ասում. ստորև ներկայացված է կլինիկաներից մեկում տեղադրված վինիրների լուսանկարը «զեղչով և ակցիայով».

Ներքևում ձախ կողմից IMPLANTUM-ում տեղծված և տեղադրված վինիրներն են, իսկ աջից՝ էժան «ոչ հեղինակային» վինիրները: Խնայողությունն ակնհայտ է անզեն աչքով հինգ մետր հեռավորությունից, և նույնքան ակնհայտ է, որ չարժե խնայել:

Միայն ատամնաբույժը, ով տեղադրել է ձեր նոր ատամները, կարող է տարբերել դրանք բնականներից: Ինքնատիպ և բարձր գեղարվեստական վինիրների ծառայության ժամկետը 15 տարի կամ ավելի է, դրանք ժամանակի ընթացքում չեն գունափոխվում, չեն ճաքճքվում, և իրենց ճշգրիտ և ամուր ատամի տակ տեղադրման շնորհիվ կարիես չի ձևավորվում:

Այժմ դուք հասկանում եք, թե ինչպես են «հեղինակային ու գերգեղարվեստական» վինիրները տարբերվում սովորականներից։ Եկեք ևս մեկ անգամ մեր ուշադրությունը դարձնենք կատարյալ աշխատանքի օրինակներին։

 

 

Հայաստանում միայն մեր կլինիկան է աշխատում ամբողջությամբ թվային պրոտոկոլով, այդ թվում՝ օտարերկրյա մասնագետների հետ։

Բաժանորդագրվեք մեր էջերին սոցիալական ցանցերում և դիտեք մեր պացիենտների հրաշալի կերպարանափոխությունները։

Տեսեք նաև