Բարդություններից խուսափելու համար վիրահատությունից հետո հետևեք մեր առաջարկություններին.
- առաջին 2-3 ժամվա ընթացքում մի կերեք և մի խմեք (միայն ջուր, փոքր կումերով )
- 2-3 օրով ձեր սննդակարգից բացառեք կոշտ, կծու և տաք սնունդ
- 2-3 օրվա ընթացքում շատ տաք ցնցուղ մի ընդունեք, մի այցելեք սաունա կամ սոլյարի, խուսափեք ֆիզիկական ակտիվությունից
- մի օգտագործեք ողողումներ և քսուքներ առանց բժշկի հատուկ խորհրդատվության
- անպայման պահպանեք բերանի խոռոչի հիգիենան, բայց զերծ մնացեք «սուր և կոպիտ շարժումներից», շատ կոշտ ատամի խոզանակից կամ ագրեսիվ ատամի մածուկից, օրինակ սպիտակեցնող
- փորձեք չդիպչել վերքին (այդ թվում՝ լեզվով)
- հետևեք ձեր արյան ճնշմանը եթե սրտանոթային խնդիրներ ունեք
- վիրահատությունից անմիջապես հետո վերքի տարածքին բարակ սրբիչով փաթաթված սառույց կիրառեք; դա պետք է արվի 15-20 րոպեյով ամեն ժամ 24 ժամվա ընթացքում
Հետվիրահատական շրջանում հնարավոր են անսովոր կամ տհաճ զգացողություններ ու երեւույթներ, որոնցից պետք չէ վախենալ։ Օրինակ.
- չափավոր ցավ վերքի հատվածում
- փափուկ հյուսվածքների այտուցվածություն բերանի խոռոչում
- ջերմաստիճանի բարձրացումմինչև 38,5 աստիճան (հատկապես երեկոյան)
- վերքից թեթև արյունահոսություն
- մարմնի ընդհանուր թուլություն
- փոքր կապտուկներ
- սահմանափակման զգացում բերանը բացելու ժամանակ
- ցավ ուտելու, կուլ տալու, ինչպես նաև խոսելու ժամանակ
Եթե հետևեք բժշկի առաջարկություններին, բոլոր վերը նշվածը 7-10 օրվա ընթացքում ինքնին կանցնի .