Վիրաբուժական ստոմատոլոգիան մասնագիտություն է, որը կիրառում է բուժման հետևյալ մեթոդները՝ ատամների հեռացման վիրահատություններ, ոսկրային հյուսվածքի փոխպատվաստում, ատամների նախապատրաստում և իմպլանտացիա, ինչպես նաև տարատեսակ էսթետիկ վիրահատություններ պարոդոնտոլոգիայի ոլորտում։
Վիրաբուժական ստոմատոլոգիան ներառում է նաև ատամների հեռացում։ Այն դեպքերում, երբ բուժումը արդյունավետ չէ և ատամի հեռացումն անխուսափելի է, վիրաբույժ-ստոմատոլոգը պրոֆեսիոնալ կերպով, արագ և առանց ցավի կհեռացնի հիվանդ ատամը։ Հնարավոր է նաև սխալ դիրքով աճած և խանգարող իմաստության ատամների հեռացում։ Երբ ատամի հեռացմամբ զբաղվում է պրոֆեսիոնալ վիրաբույժ-ստոմատոլոգը, բարդույթների ծագման հնարավորությունն իջնում է նվազագույնի։ Վիրաբույժներն իրականացնում են նաև ատամի արմատի ծայրին գտնվող կիստաների հեռացում։
Բացի այդ՝ յուրաքանչյուր վիրաբույժ ստոմատոլոգ նախքան ատամը հեռացնելը խորհրդատվություն է անցկացնում պացիենտի հետ՝ հեռացվող ատամի տեղում պրոթեզավորման և նույնիսկ իմպլանտացիայի վերաբերյալ։
Վիրաբուժական ստոմատոլոգիան ներառում է՝
- Ատամները պահպանող պրոցեդուրաներ,
- Բորբոքային գործընթացի բուժում (պերիոդոնտիտ, պերիոստիտ, օստեոմիելիտ, հայմորիտ, թարախակույտեր (աբսցեսներ, ֆլեգմոններ)
- Ատամների հեռացում (մասնակի կամ ամբողջական)
- Բերանի խոռոչի ուռուցքների բուժում
- Բերանի խոռոչի նախապատրաստում հետագա պրոթեզավորմանը
- Դեմքի վրա փոքր գոյացությունների հեռացում
- Քունք-ստորին ծնոտային հոդի (ՔՍԾՀ) հիվանդությունների բուժում
- Եռվորյակ նյարդի հիվանդությունների բուժում
- Թքագեղձերի հիվանդությունների բուժում
- Դեմքի, պարանոցի, բերանի խոռոչի վերքերի առաջնային վիրաբուժական մշակում
- Ծնոտների պլաստիկ և վերականգնողական վիրահատություններ
- Բերանի խոռոչում գոյացող սպեցիֆիկ հիվանդությունների ախտորոշում (ակտինոմիկոզ, տուբերկուլոզ, սիֆիլիս)
- Պարոդոնտի հյուսվածքների վիրահատություն
«Իմպլանտում» կենտրոնի վիրաբուժական ստոմատոլոգիայի բաժինը կատարում է ատամների հեռացման, իմպլանտացիայի նախապատրաստման և պլաստիկայի հետ կապված բուժում։



