Ատամների սպիտակեցում՝ ամենատարածված մեթոդները և դրանց արդյունավետությունը

ատամների սպիտակեցում

Ատամների գույնի փոփոխության կարող են հանգեցնել շատ գործոններ, որոնցից ամենատարածվածներն են սուրճը, թեյը, ծխախոտը և ոչ լիարժեք կամ վատ հիգիենան։ Գոյություն ունեն ատամների սպիտակեցում ապահովող ստոմատոլոգիական պրոցեդուրաներ, որոնք օգնում են վերականգնել և նույնիսկ ձեռք բերել ատամնաշարի ավելի կատարյալ ու բնական երանգ։ 

Այս հոդվածում կխոսենք ատամների սպիտակեցման ամենատարածված մեթոդների մասին, կանդրադառնանք դրանց արդյունավետությանը և կօգնենք Ձեզ հասկանալ, թե որ տարբերակն է առավել հարմար ձեզ համար։

Ատամների սպիտակեցումն Իմպլանտում կլինիկայում 

Ատամների սպիտակեցումը կարող է իրականացվել տարբեր եղանակներով՝ սկսած ստոմատոլոգիական կլինիկայում ինտենսիվ մեթոդներից մինչև տնային պայմաններում կիրառվող տարբերակները։ Չնայած, որ շատերն են ընտրում տնային պայմաններում սպիտակեցման այս կամ այն նյութերը և սպիտակեցնում սեփական ատամները, հարկ է նշել, որ այս տարբերակները ոչ միշտ են արդյունավետ։ Իսկ անորակ կամ ոչ համապատասխան նյութերի ընտրության դեպքում ատամները կարող են ձեռք բերել տեսանելի պիգմենտացիա և զգայունություն։ Այսպիսով, պետք է լինել զգույշ և խորհրդակցել մասնագետի հետ։ 

Շատերը նաև ընտրում են ատամների լազերային սպիտակեցում, որն ի տարբերություն լուսային սպիտակեցման ավելի ինտենսիվ և ինվազիվ տարբերակ է։ Այն նախատեսված է խորքային սպիտակեցման համար, երբ այլ տարբերակներն անզոր են։ Գոյություն ունի նաև ատամների քիմիական սպիտակեցման տարբերակը (opalescence boost), որը նույնպես տարածված է։ Ոմանք էլ ընտրում են սպիտակեցման լուսային տարբերակներ՝ խուսափելու համար խորը ինվազիվ հատկանիշներից։ 

Իսկ հիմա, անդրադառնանք սպիտակեցման եղանակներին Իմպլանտում ստոմատոլոգիական կլինիկայում, որտեղ հասանելի է լուսային սպիտակեցման մի քանի տարբերակներ։ 

«Ամերիկյան սպիտակեցում» – Amazing White

Amazing White-ն ատամի էմալը սպիտակեցնելու նորարարական մեթոդ է, որը զբաղեցնում է առաջատար դիրք միջազգային առաջադեմ ատամնաբուժական պրակտիկայում։ Այն նախատեսված է բնական ձյունաճերմակ ժպիտի վերականգնման համար՝ առանց վնասելու ատամների հյուսվածքի կառուցվածքը։ Գործընթացը հիմնված է ջրածնի պերօքսիդ պարունակող հատուկ ակտիվ գելի վրա, որը նրբորեն ներթափանցում է էմալի շերտերը՝ արդյունավետորեն սպիտակեցնելով ատամի պսակի բնական գույնը։

Առավելությունները՝

  • Անվտանգ է էմալի համար, չի վնասում ատամի կառուցվածքը։

  • Արագ և տեսանելի արդյունք՝ արդեն առաջին պրոցեդուրայից։

  • Բացարձակ անցավ պրոցեդուրա։

  • Հարմար է նույնիսկ զգայուն ատամներ ունեցող անձանց համար։

  • Բնապահպանականորեն անվտանգ նյութեր։

Beyond սպիտակեցում

Այս տարբերակը նույնպես իրականացվում է մասնագիտական միջամտությամբ։ Պրոցեդուրայի ընթացքում օգտագործվում է հատուկ գելի ֆորմուլա և լուսային ակտիվացում։ Արդյունքում հեռացվում են պացիենտի ատամների վրա առկա գունային պիգմենտացիաները և նկատելի է ատամների երանգի զգալի բարելավում։ 

Պրոցեդուրայից հետո արդյունքը պահպանվում է 12 ամիս, իսկ կիրառվող լուսային սպեկտորի շնորհիվ հնարավոր է հասնել ատամների գույնի 5 և ավելի տոնի բացացման։ 

Առավելությունները՝

  • Արագ արդյունք։

  • Երկարատև ազդեցություն։

  • Արդյունավետ է համառ բծերի դեպքում։

  • Հարմար է զգայուն ատամների համար։ 

  • Կիրառվում է բարձրակարգ տեխնոլոգիա։

«Philips Zoom 4 սպիտակեցում»

 

Zoom 4-ը ներկայումս համարվում է ատամների սպիտակեցման ամենանորարար և անվտանգ համակարգերից մեկը։ Թթվածնի ակտիվ մոլեկուլների շնորհիվ այն ունակ է պայքարել նույնիսկ ամենախորը պիգմենտների դեմ՝ վերականգնելով ատամների բնական սպիտակությունը։ Գործընթացը կատարվում է հատուկ Zoom լույսի ներքո, ապահովելով արագ, միատարր և զգայունությունից զերծ սպիտակեցում։ Zoom 4-ը ոչ միայն ապահով է, այլև պացիենտի համար գրեթե անզգալի՝ վերածելով պրոցեդուրան հարմարավետ և հաճելի փորձառության։ 

Առավելությունները՝

  • Բացարձակ անվտանգություն՝ առանց վնասելու լնդերը կամ էմալը։

  • Հարմարավետություն պրոցեդուրայի ընթացքում՝ առանց ցավի կամ դիսկոմֆորտի։

  • Հատուկ գել՝ զգայունությունը նվազեցնելու համար։

 Ինչպես ընտրել

Վերոնշյալ երեք տարբերակներն էլ ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցում տրամադրող մեթոդներ են։ Սակայն, ցանկալի արդյունքի համար պետք է հաշվի առնել ձեր անհատական կարիքները և ատամնաշարի գույնի ու ընդհանուր առողջության կարգավիճակը։ 

«Ամերիկյան սպիտակեցում» – Amazing White մեթոդը հատկապես հարմար է նրանց համար, ովքեր նախընտրում են նուրբ, անվտանգ և ցածր ինվազիվ մոտեցում․ այն արդյունավետ է առաջին իսկ սեանսից և հիանալի ընտրություն է զգայուն ատամներ ունեցող անձանց համար։ 

Եթե պիգմենտացիան ավելի խորն է, օրինակ՝ երկար տարիներից կուտակված բծեր կամ ծխախոտի, գինու հետևանքով առաջացած դեղնավուն երանգ, ապա ավելի նպատակահարմար կլինի ընտրել «Գերմանական սպիտակեցումը» կամ «Beyond սպիտակեցումը»։ 

Իսկ եթե դուք փնտրում եք ամենաարագ և տեսանելի արդյունքը, ապա կարող եք դիտարկել Philips Zoom 4 տարբերակը, որն էլ իր հերթին կարող է ապահովել մինչև 8 երանգով սպիտակեցում՝ սահմանափակ ժամանակահատվածում։ Վերջնական ընտրությունը կարելի է կատարել՝ խորհրդակցելով ատամնաբույժի հետ, ով հաշվի կառնի ձեր ատամների ընդհանուր վիճակը, սպիտակեցման նպատակները և կառաջարկի առավել հարմար տարբերակը։ 

Ամփոփում 

Ատամների կլինիկական սպիտակեցման ժամանակակից մեթոդներն առաջարկում են արդյունավետ ու արագ արդյունք և ապահովում ատամնաշարի բնական և առողջ տեսք։ Ընտրությունը պետք է հիմնված լինի ոչ միայն սպիտակեցման ցանկալի աստիճանի, այլև անհատական առանձնահատկությունների՝ ատամների զգայունության, գունավորման բնույթի կամ մակարդակի ու ցանկալի արդյունքի տևողության վրա։ Յուրաքանչյուր մեթոդ ունի իր առավելությունները, սակայն բոլոր դեպքերում անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն՝ լավագույն տարբերակն ընտրելու և էմալի առողջությունը պահպանելու համար։ 

Նշենք, որ ատամների սպիտակեցում գին հարաբերակցությունը փոխկապակցված է Ձեր ատամների կարգավիճակից և հնարավոր այլ ստոմատոլոգիական ծառայությունների անհրաժեշտությունից, ներառյալ՝ ատամների իմպլանտները։ 

Կլինիկայի հետ կապ հաստատել կարող եք այցելելով Արշակունյաց պող․ 46/2 կամ Կոմիտասի պող․ 48 հասցե կամ անցնելով կլինիկայի պաշտոնական կայք՝ https://implantum.am/։