Մենք տոհմական բժիշկներ ենք․ հայրս բժիշկ է, մայրս բժիշկ է, կինս նույնպես բժիշկ է։ Իմ պապը եղել է ճանաչված ստոմատոլոգ Արարատում։ Մեր տոհմում կան ավելի քան քսան բժիշկներ։ Պապս ուներ իր սեփական կլինիկան և ես մանկուց տեսնում էի, թե ինչպես է նա աշխատում։ Ինձ միշտ հետաքրքրում էր այդ աշխատանքը։ Կարելի է ասել, որ ես մանկուց երազում էի դառնալ ստոմատոլոգ՝ ինչպես պապիկս։ 2010թ․ աշխատում եմ որպես բժիշկ, իսկ մինչ այդ աշխատում էի եղբորս մոտ, որպես օգնական։ Իմ փորձում արդեն ավելի քան հինգ հազար հաջող արդյունքներ կան։
Անընդհատ կատարելագործում եմ իմ հմտությունները, նորարարական մասնագիտական մոտեցումներ և տեխնոլոգիաներ եմ ներդնում իմ գործիքակազմում և օգտագործում այս ամենը իմ աշխատանքում: Հաճախորդներին վերաբերվում եմ այնպես, ինչպես կցանկանայի, որ բժիշկն ինձ վերաբերվեր թե՛ մասնագիտական, թե՛ էմոցիոնալ առումով:
Մաթևոսյան Դավիթ Վաչիկի
- 2004-2009թթ․ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ստոմատոլոգիայի ֆակուլտետ
- 2009-2010թթ․ Հետագա մասնագիտացում և ինտերնատուրա
- 2016թ․ շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Մրցանակներ, պարգևներ և պատվոգրեր
- 2013թ․ անցել է «Ռադիոդիագնոստիկա ստոմատոլոգիայում» թեմայով դասընթացը
- 2014թ․ մասնակցել է «Իմպլանտոլոգիական վերականգնման ալգորիթմ. Բուժման ժամանակակից մոտեցումներն ու մեթոդները» դասախոսությանը
- 2014թ․ մասնակցել է «Nobel Biocare World 2G. Ժամանակակից կոնցեպտները որպես իմպլանտոլոգիական բուժման հաջող գործոն» միջազգային Կոնգրեսին:
- 2016թ․ անցել է «Դիֆերենցիալ ախտորոշման հիմունքները ստոմատոլոգիայում և ատամնաբուժական իմպլանտացիայի ժամանակակից ասպեկտները» թեմայով դասընթաց ՝ պրոֆ. Ս.Գ. Անանյան, Մոսկվա (մաս 1)
- 2017թ. մասնակցել է ստոմատոլոգիայում Implant Studio, Ortho System և Dental System ծրագրերի օգտագործմամբ՝ թվային տեխնոլոգիաների կիրառման դասընթացին:
- 2017թ. մասնակցել է «Թվային ստոմատոլոգիայի III կոնգրեսին»
- 2017թ. «Դեմքի և ժպիտի ձևավորում» 8-րդ միջազգային միջդիսցիպլինար կոնգրես
- 2018թ․ անցել է Դոկտոր Պասկալ ՊԱԼԴԻՆՈյի «Extraction — implantation, immediate loading and bone grafting» դասընթացը, Սալանշ, Ֆրանսիա
- 2017թ․ Առաջնորդության զարգացման դասընթաց 2016-2017թթ․
- 2017թ․ անցել է տեսական և գործնական դասընթաց՝ «Պրոթեզավորում իմպլանտների վրա» թեմայով
- 2017թ․ անցել է «Օպերացիոն մանրադիտակի ներդրում ստոմատոլոգի ամենօրյա պրակտիկայում» գործնական դասընթացը
- 2019-2020թթ․ անցել է մասնագիտական վերապատրաստում Մոսկվայի Սկոլկովոյի կառավարման դպրոցում «Կառավարում առողջապահության ոլորտում. փոփոխությունների առաջնորդներ» ծրագրով։
Գրանցվել online
Կլինիկայի ղեկավար
Ծնվել է 1988թ․ ապրիլի 04
Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ
Վիրաբույժ-իմպլանտոլոգ
Բժիշկ-ստոմատոլոգ
5-ից 5 աստղ (հիմնված 717 կարծիքների վրա)