Ադամյան Ելենա Եղիայի

Մասնագիտության ընտրությունը կատարել եմ դեռևս մանկուց։ Ես արտոնագրված բժիշկ-կոսմետոլոգ եմ։ Ես բնական գեղեցկության կողմնակից եմ և անհատական ​​մոտեցում ունեմ հաճախորդների նկատմամբ։ Իմ երազանքն է բացել մեծ կլինիկա և կատարել բարեգործական պրոցեդուրաներ բոլոր կարիքավոր կանանց համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ էսթետիկ պրոցեդուրաներ:

  • 2019թ․-ից աշխատում եմ որպես մաշկաբան-կոսմետոլոգ
  • 2014թ․-ից աշխատում եմ Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որպես դասախոս

Լրացուցիչ կրթություն

  • 2010թ․ ավարտել է Մ․Հերացու անվ․ Երևանի պետական բժշկական համալսարանը, Ընդհանուր բժշկություն մասնագիտությամբ
  • 2012թ․ ավարտել է Մ․Հերացու անվ․ Երևանի պետական բժշկական համալսարանը, օրդինատուրա “Radiodiagnosis”
  • 2020թ․ ավարտել է Մ․Հերացու անվ․ Երևանի պետական բժշկական համալսարանը “Dermatovenerology” մասնագիտությամբ
  • 2019թ․ MARUGA ուսումնական կենտրոն «Մաշկի կենսաբանական վերականգնում. քիմիական պիլինգների թերապևտիկ տիրույթ, նախա-, միջ- և հետպիլինգային պրոցեդուրաներ, էքսֆոլիացիա (Enerpeel TCA, GA, MA, PA, SA, JR, EL, NECK, HANDS)»
  • 2020թ․ MARUGA ուսումնական կենտրոն «Զեյն Օբաջի Առողջ մաշկ/ZO Skin Health համակարգի թեորիա և կիրառման պրակտիկա»
  • 2020թ․ Էսթետիկայի առաջին մասնագիտական ​​ինստիտուտ (Մոսկվա. «Ուրվագծային պլաստիկա, Full Face»)
  • 2022թ․ Պրոֆեսոր Յուցկովսկայայի դպրոց «Full Face կոնցեպտ և կոմպլեքսային մոտեցում, ակնեյի և պոստ-ակնեյի ախտորոշում և բուժում»
  • 2023թ․ Dubai Derma 2023, Դուբայի մաշկաբանության միջազգային ցուցահանդես-կոնֆերանս

Գրանցվել online

Բեռնվում է...

Բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգ

Ծնվել է 1987թ․ փետրվարի 02 Երևանում
5-ից 5 աստղ (հիմնված 282 կարծիքների վրա)

Հատկապես ի՞նչ եք սիրում նվեր ստանալ:

Քաղցրավենիք, մակարոնեղեն և ժամացույցներ

Դուք ոսկե ձկնիկ եք բռնել: Որո՞նք են ձեր երեք ցանկությունները:

Որպեսզի մարդիկ լինեն ավելի բարի, իսկ հիվանդությունները՝ բուժելի։

Ո՞րն է ձեր սիրած մեջբերումը կամ արտահայտությունը:

Այն, ինչ չի սպանում մեզ, դարձնում է ավելի ուժեղ։