Բրեկետների բոլոր տեսակները և դրանց հիմնական առավելությունները

բրեկետներ

Բրեկետներ անհրաժեշտ է տեղադրել բերանի առողջությունը վերականգնելու և ավելի գեղեցիկ ժպիտ ստեղծելու համար։ Բրեկետները նաև կանխում են բերանում հետագա հնարավոր խնդիրների առաջացումը և ունեն մի քանի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է այս կամ այն նպատակին ծառայելու համար։ Ընդհանուր առմամբ, բրեկետներն օգնում են ուղղել ատամների սխալ դիրքավորումը և բարելավել խոսքի հնչյունները:

Բրեկետների տեսակները

Գոյություն ունեն մետաղական, կերամիկական, անտեսանելի (թափանցիկ) բրեկետներ կամ Էլայներներ։ Դրանցից յուրաքանչյուրը նախատեսված է ատամների առողջությունը և էսթետիկ տեսքն ապահովելու համար, իսկ ընտրությունը կախված է անհատական կարիքներից և ցանկալի արդյունքներից: Ահա ժամանակակից ստոմատոլոգիայում ատամների համար օգտագործվող ամենատարածված օրթոդոնտիկ բրեկետների տեսակները։ 

Մետաղական բրեկետներ

Մետաղական բրեկետներն ամենատարածված տեսակներն են, դրանք ապահովում են բարձր ամրություն և հատկապես նախընտրելի են բարդ դեպքերում։ Մետաղական բրեկետներ ընտրելիս, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս տեսակն ավելի տեսանելի է, սակայն առողջ ժպիտի համար՝ անփոխարինելի։ 

Եթե ունեք լուրջ օրթոդոնտիկ խնդիրներ, խիստ շեղումներ կամ ցանկանում եք ունենալ առավել արագ արդյունք՝ սա լավագույն տարբերակն է։ Քանի որ մետաղական բրեկետներն ատամներին հասցնում են անհրաժեշտ ճնշումը և չեն խլում ավելորդ ժամանակ։ Ատամների բրեկետները հատկապես արդյունավետ են, երբ կիրառվում են մասնագետի հսկողության ներքո։ 

Մետաղե բրեկետներ արժեք հարաբերակցությունը Երևանում խստորեն պայմանավորված է բուժման բարդությունից, տևողությունից, բրեկետների տեսակից և արտադրողից, ինչպես նաև՝ հնարավոր այլ ստոմատոլոգիական ծառայություններից։

Կերամիկական բրեկետներ 

Կերամիկական բրեկետները պատրաստվում են թափանցիկ կամ ատամների գույնին համապատասխանող նյութերից, ինչի շնորհիվ ավելի անտեսանելի են։ Կերամիկական բրեկետներ ընտրելիս, հաշվի առեք, որ դրանք ավելի նուրբ տարբերակներ են և պետք է լինել ավելի ուշադիր։ Չնայած, որ ավելի քիչ տեսանելի են, սակայն ընտրությունը կախված է ատամների նախնական վիճակի բարդությունից։ 

Եթե ուզում եք հարմարավետություն և քիչ նկատելի բրեկետներ՝ միաժամանակ պահպանելով բուժման արդյունավետությունը, ապա կարող եք դիտարկել կերամիկական բրեկետները։

Անտեսանելի (թափանցիկ) բրեկետներ կամ Էլայներներ 

Ատամների ուղղման այս տարբերակները նորարարական տեխնոլոգիաների արդյունք են։ Անտեսանելի բրեկետներ պատրաստելիս օգտագործվում է պլաստիկ, որն այնուհետև հարմարեցվում է՝ համապատասխան յուրաքանչյուր պացիենտի ատամնաշարի։ Այս տարբերակներն ավելի հարմար են ու հիգիենիկ, սակայն որոշ դեպքերում կարող են ավելի թանկարժեք լինել և ավելի քիչ արդյունավետ: Այս խումբը պատկանում է ատամների ուղղման նորագույն բրեկետների տեսակներին և առաջարկում ճկունություն ու գեղեցիկ տեսք։ 

Եթե ցանկանում եք գրեթե անտեսանելի լուծում՝ առանց մշտական մետաղական կառույցի, սա կատարյալ տարբերակ է նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարավետություն և առավել ճկուն լուծում՝ առանց մշտական ամրակների: Այս բրեկետներն արդյունավետ են միայն այն դեպքում, երբ օգտագործվում են խստորեն՝ ըստ բժշկի ցուցումների և կրվում օրական անհրաժեշտ ժամաքանակով։ 

Ատամների բրեկետներ տեղադրելիս, անհրաժեշտ է ընտրել ատամների կարգավիճակին առավելագույնս համապատասխանող տարբերակը։ Քանի որ հենց դրանով է պայմանավորված վերջնական արդյունքը։ Նախքան ընտրություն կատարելը, անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ՝ համապատասխան տարբերակն ընտրելու համար։

Բրեկետների տեղադրումն Իմպլանտում ստոմատոլոգիական կլինիկայում

Իմպլանտում ստոմատոլոգիական կլինիկայում մենք հավատում ենք, որ գեղեցիկ ժպիտը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ ատամնաշարի սկզբնական վիճակից։ Էսթետիկ ուղղման գործընթացը ոչ միայն բարելավում է ատամնաշարի տեսքը, այլ նաև ուղղում է կծվածքի խախտումները և ապահովում բերանի խոռոչի առողջությունը։ Մեր աշխատանքը հիմնված է դեմքի համաչափությունն ուղղելու և յուրաքանչյուր մարդու բնական դիմագծերի գեղեցկությունն ընդգծելու վրա։

Քանի որ յուրաքանչյուր դեմք և ատամնաշար յուրահատուկ է, մեր օրթոդոնտիկ բուժումները մշտապես անհատական են։ Փորձառու մասնագետները նախ ուսումնասիրում են ձեր կծվածքը և ատամների դիրքը, այնուհետև առաջարկում արդյունավետ ուղղման տարբերակ՝ հիմնված ձեր կարիքների և նպատակների վրա։ Հենց այս փուլում էլ որոշվում է բրեկետների տեսակի ընտրությունը։ 

Բրեկետների տեսակները կլինիկայում․ բրեկետներ արժեք 

Իմպլանտում ստոմատոլոգիական կլինիկայում, մենք կիրառում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ՝ սկսած ավանդական մետաղական բրեկետներից մինչև կերամիկական, Անտեսանելի (թափանցիկ) բրեկետներ կամ Էլայներներ ու շարժական կապաններ։ Բրեկետային համակարգերը կարող են լինել վեստիբուլյար (արտաքին կողմից ամրացվող) կամ լեզվային (ներքին կողմից ամրացվող, անտեսանելի), ինչպես նաև կապվող կամ ինքնակապվող՝ կախված բուժման ընթացքից և նպատակներից։ 

Բացի հիմնական համակարգերից, մենք օգտագործում ենք նաև օժանդակ սարքեր, ինչպիսիք են լայնացնող սարքերը, ամրակները կամ առանձին աղեղները, իսկ բուժման ավարտին՝ ռետենցիոն համակարգեր, որոնք կայունացնում են ձեռք բերված արդյունքը։ Ինչպես արդեն նշեցինք, բրեկետների արժեքը կախված է մի շարք գործոններից։ 

Ատամնաշարի առողջությունն ու համաչափությունը սկսվում է բարձրակարգ մասնագետների միջամտությունից։ Իմպլանտում կլինիկայում մենք համադրում ենք բժշկական և էսթետիկ սկզբունքները, որպեսզի ժպիտը ոչ միայն լինի ուղիղ, այլ նաև՝ առողջ։ 

Մեզ հետ կապ հաստատել կարող եք այցելելով Արշակունյաց պող․ 46/2 կամ Կոմիտասի պող․ 48 հասցե կամ անցնելով կլինիկայի պաշտոնական կայք՝ https://implantum.am/։