Հեղինակային և բարձր գեղարվեստական վինիրներ. ի՞նչ է դա:

Հեղինակային վինիրներ

Սովորաբար կլինիկաները նկարագրում են «հեղինակային և բարձր գեղարվեստական» վինիրները, նշելով միայն, որ դրանք անհատական են: Սակայն իրականում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է և բարդ։

Եկեք սկսենք վինիրների մասին ամենակարևոր ինֆորմացիայից. որպեսզի վինիրներն ավելի կիպ նստն, ատամները մի փոքր տաշվում են և չեն առանձնանում գրավիչ տեսքով, այդ պատճառով մենք տեղադրում ենք ժամանակավոր պլաստիկ վինիրներ և սպասում մինչև մշտական վինիրները պատրաստ կլինեն:

Դրանք նման են ձեր ապագա վինիրներին, բայց դեռևս հիշեցնում են 90-ականների սկզբի նորաձևությունը, երբ հեռուստաէկրաններից փայլում էին անհամաչափ մեծ և անբնական սպիտակ ատամներով փոփ աստղերի միանման ժպիտները:

Իրական հեղինակային և բարձր գեղարվեստական վինիրներն ատամնատեխնիկի և բժշկի` յուրաքանչյուր ատամի հետ «ոսկերչական» ձեռագործ աշխատանքի արդյունքն են: Գերբարակ վինիրները չեն «դրոշմվում», այլ պատրաստվում են ցիրկոնից կամ կերամիկայից՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ատամի անատոմիական առանձնահատկությունները. չէ՞ որ ատամները, ինչպես մատնահետքերը, անհատական են:

Հեղինկային կերամիկական վինիրներն Implantum-ում պատրաստվում են թվային տեխնոլոգիաների կիրառմամբ և մասնագետների մշտական հսկողության ներքո։

  • Սիլիկոնային ծեփի փոխարեն բերանի խոռոչը սքանավորվում է հատուկ 3D սքաների միջոցով։ «Թվային» սքանավորումը տևում է 5 րոպե և տալիս է ծնոտների վիրտուալ մոդել՝ արտացոլելով բնօրինակի նույնիսկ ամենաչնչին գծերը:

  • «Թվային» սքանը կարող է ուղարկվել աշխարհի ցանկացած մաս մի քանի վայրկյանում, ինչը կլինիկային թույլ է տալիս աշխատել բարձր որակավորում ունեցող միջազգային մասնագետների հետ, այսինքն` տեխնիկը կարող է գտնվել աշխարհի ցանկացած կետում և «տպագրել» ձեր ծնոտը 3D տպիչով:
  • Յուրաքանչյուր վինիրը ձեռքով պատրաստելն ու բժշկի հետ մանրամասն քննարկելը պահանջում է մի քանի ժամ: Յուրաքանչյուր միավոր ներկվում է, դրան ավելացվում են անհատական ռելիեֆ և ուղղահայաց ու հորիզոնական եզրեր, որից հետո յուրաքանչյուր վինիրը կրկին գնահատվում է բժշկի կողմից։
  • Այս տեխնոլոգիական մեթոդով վինիրներ պատրաստելիս տեխնիկի և բարձրագույն որակավորում ունեցող բժշկի մշտական հսկողության ներքո բացառվում են բոլոր սխալները, և բուժառուին անընդհատ ընդունելության հրավիրելու կարիքը վերանում է:

  • Հեղինակային վինիրների տեղադրման համար նախկինի պես անհրաժեշտ չէ էմալը 1–1,5 միլիմետրով տաշել։ Փոխարենը ընդամենը 0,3–0,5 միլիմետր չափով նուրբ հղկումը բավական է ատամի կատարյալ կպչունությունն ապահովելու համար:

Սուպերէժան վինիրներ առաջարկող կլինիկաները բոլոր բուժառուներին անխտիր տեղադրում են ստանդարտ և միանման վինիրներ: Լուսանկարը, ինչպես միշտ, ցանկացած բառից պերճախոս է. ստորև ներկայացված է Երևանի հեղինակավոր կլինիկաներից մեկում տեղադրված վինիրների լուսանկարը «զեղչով և ակցիայով».

Ստորև ձախ կողմում IMPLANTUM-ում ստեղծված և տեղադրված վինիրներն են, իսկ աջ կողմում՝ էժան «ոչ հեղինակային» վինիրները: Անզեն աչքով և հինգ մետր հեռավորությունից անգամ երևում է, որ խնայողություն է արվել, և նույնքան ակնհայտ է, որ «թանկից էժանը չկա»։

Միայն ատամնաբույժը, ով տեղադրել է ձեր նոր ատամները, կարող է տարբերել դրանք բնականներից: Հեղինակային վինիրների ծառայության ժամկետը 15 և ավելի տարի է։ Դրանք ժամանակի ընթացքում չեն գունափոխվում և չեն կոտրվում, իսկ դրանց ճիշտ և ամուր տեղադրման շնորհիվ կարիես չի առաջանում:

Այժմ դուք հասկանում եք, թե ինչպես են «հեղինակային ու բարձրգեղարվեստական» վինիրները տարբերվում սովորականներից։ Եկեք ևս մեկ անգամ մեր ուշադրությունը սևեռենք կատարյալ աշխատանքի օրինակներին։

 

 Հայաստանում միայն մեր կլինիկան է աշխատում ամբողջությամբ թվային պրոտոկոլով, այդ թվում՝ օտարերկրյա մասնագետների հետ։

Բաժանորդագրվեք մեր էջերին սոցիալական ցանցերում և դիտեք մեր պացիենտների հրաշալի կերպարանափոխությունները։