Ի՞նչ են ատամնային իմպլանտները

ատամնային իմպլանտ

Ատամնային իմպլանտ հասկացությունը ժամանակակից բժշկական գործիք է, որը նախատեսված է բացակայող ատամները փոխարինելու և ատամնաշարի թե՛ ֆունկցիոնալությունը, թե՛ էսթետիկան վերականգնելու համար։ Իմպլանտն ինքնին փոքր, պտուտակաձև հենք է՝ հիմնականում տիտանից կամ ցիրկոնից պատրաստված և վիրահատական ճանապարհով տեղադրվում է ծնոտի ոսկորի մեջ։ Այն գործում է որպես արհեստական ատամի արմատ և ստեղծում ամուր հիմք ատամնային պրոթեզի համար։

Իմպլանտի և ոսկորի սերտաճումը

Իմպլանտի և ոսկորի սերտաճման գործընթացը կոչվում է ոսկրային ինտեգրացիա։ Այս փուլով է պայմանավորված իմպլանտի երկարաժամկետ կայունությունը և հարմարավետությունը։

Ատամների իմպլանտ տեղադրվում է ոչ միայն գեղեցիկ և ներդաշնակ տեսքի համար, այլև բերանում հարմարավետ զգացողության համար։ Իմպլանտները տարածված մեթոդ են, քանի որ առանձնանում են ամրությամբ և հատուկ ֆունկցիոնալով, որը պահպանում է ոսկրային հյուսվածքը և կանխում ժամանակի ընթացքում հարակից ատամների տեղաշարժը։ 

Խորհրդատվությունից մինչև նոր ժպիտ

Իմպլանտացիայի փուլերը մի քանիսն են, և արդյունքը հասկանալու համար պացիենտները հաճախ ուսումնասիրում են իմպլանտների առաջ և հետո արդյունքները։ Գործընթացը սկսվում է ատամնաշարի մանրամասն զննումից, որի շրջանակում կատարվում են ռենտգեն հետազոտություն և 3D սքանավորում՝ ծնոտի ոսկորի վիճակը գնահատելու և իմպլանտի տեղադրման պլան կազմելու նպատակով։ Եթե ծնոտի ոսկորը չի կարող ապահովել կայուն հիմք, ապա մասնագետն իրականացնում է ոսկրային փոխպատվաստում (գրաֆտինգ)՝ անհրաժեշտ հիմքը ձևավորելու համար։

Խորհրդատվության փուլը հատկապես կարևոր է, քանի որ հենց այս փուլում ոչ միայն մասնագետն է ծանոթանում իրավիճակին, այլև պացիենտը հնարավորություն է ստանում խոսել իրավիճակի և հաջորդող քայլերի մասին, ինչպես նաև ուղղել բոլոր հետաքրքրող հարցերը՝ պրոցեդուրայի մասին:

Վիրահատական փուլում իմպլանտը տեղադրվում է ծնոտի ոսկորի մեջ, որտեղ այն մի քանի ամսվա ընթացքում ապաքինվում և սերտաճում է ոսկորին։ Այս փուլը համարվում է ոսկրային ինտեգրացիա և կարևոր է իմպլանտի երկարաժամկետ կայունության համար։ Ամբողջական սերտաճումից հետո տեղադրվում է աբաթմենթ (հենարան), իսկ վերջում՝ անհատական պատվերով պատրաստված ատամի պսակը՝ ատամին վերջնական տեսք հաղորդելու համար։

Իմպլանտների տարածված տեսակները․ իմպլանտ արժեք

Իմպլանտների տեսակներն ընտրվում են ըստ անհատական նախըտրության։ Իսկ Հայաստանում իմպլանտի արժեքը պայմանավորված է տեսակի ընտրությունից։ Ամենատարածված տեսակներից են՝

  • Էնդոստեալ իմպլանտները տեղադրվում են անմիջապես ծնոտի ոսկորի մեջ և լինում են պտուտակաձև կամ գլանաձև՝ պատրաստված տիտանից կամ ցիրկոնից։ Գերադասելի տեսակ են, երբ ծնոտի ոսկորն ամուր է։

  • Սուբպերիոսեալ իմպլանտները տեղադրվում են ոսկորի վրա, սակայն՝ լնդի տակ։ Դրանք նախատեսված են այն դեպքերի համար, երբ պացիենտը չունի բավարար ոսկրային հյուսվածք և չի ցանկանում կամ չի կարող անցնել ոսկրային գրաֆթինգի միջով։

  • Զիգոմատիկ իմպլանտները հատուկ նախագծված իմպլանտներ են, որոնք վերին ծնոտի փոխարեն տեղադրվում են քունքային (զիգոմատիկ) ոսկորի մեջ։ Օգտագործվում են այն դեպքերում, երբ վերին ծնոտում ոսկրային ծավալը շատ քիչ է, և անհնար է օգտագործել այլ մեթոդներ։ 

Իմպլանտացիա հակացուցումներ

Ոչ բոլոր պացիենտներին է ցուցված ատամնային իմպլանտացիան և նման դեպքերում կարևոր է բժշկի հետ քննարկել՝ ինչով կարելի է փոխարինել ատամնային իմպլանտացիան։ Քանի որ, կան մի շարք բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել նախքան իմպլանտացիան։ Օրինակ՝ արյան մակարդման խանգարումները, իմունային անբավարարությունը, որոշ հոգեբանական հիվանդությունները, ակտիվ քաղցկեղը, ինչպես նաև չկառավարվող համակարգային հիվանդությունները, օրինակ՝ տուբերկուլյոզ կամ ծանր շաքարախտ։ Հղիության դեպքում նույնպես հակացուցված է իմպլանտի տեղադրումը։

Իմպլանտի բորբոքման պատճառները և ինչպես կանխել

Ատամնային իմպլանտները բավականին հաջողված պրոդուկտ են ստոմատոլոգիայում, սակայն երբեմն պացիենտների մոտ կարելի է նկատել իմպլանտի բորբոքում​։ Բորբոքման գործընթացը հայտնի է որպես պերիիմպլանտիտ կամ մուկոզիտ։ Հաճախակի հանդիպող պատճառը բերանի ոչ լիարժեք հիգիենան է, որը նպաստում է բակտերիաների կուտակմանը և հարակից հյուսվածքների վարակմանը։ Ռիսկային գործոններից են ծխախոտի օգտագործումը, ատամների սեղմումը կամ կրճտոցը (բրուքսիզմ), սխալ տեղադրված իմպլանտները և հազվադեպ դեպքերում՝ իմպլանտի նյութերի նկատմամբ ալերգիկ ռեակցիաները։

Եթե տեղադրել եք իմպլանտ և որոշ ժամանակ հետո նկատում եք լնդների կարմրություն, այտուց, արյունահոսություն, ցավ կամ թարախային արտազատում, ապա կապ հաստատեք մասնագետի հետ, քանի որ թվարկվածը բորբոքման ախտանիշներ են։

Ամփոփում

Իմպլանտում ստոմատոլոգիական կլինիկայում իմպլանտացիայի ամբողջ գործընթացը բաղկացած է մի քանի փուլից։ Սկսած, անհրաժեշտության դեպքում, հյուսվածքի վերականգնումից մինչև մետաղական իմպլանտի տեղադրում և հետագա պրոթեզավորում։

Տեղադրման պրոցեդուրան իրականացվում է տեղային անզգայացմամբ, և պացիենտը ցավ չի զգում։ Վերականգնման ընթացքը, համեմատած ատամի հեռացման հետ, հաճախ ընթանում է ավելի արագ։ Կլինիկայում մասնագետները կիրառում են ժամանակակից իմպլանտացիոն համակարգեր, որոնք ապահովում են բարձր արդյունավետություն և նվազագույն բարդություններ։

Իմպլանտ ատամ գին հարաբերակցությունը կախված է իմպլանտի տեսակի ընտրությունից և պրոցեդուրայի բարդությունից։ Քանի որ կախված կարգավիճակից, կարող են անհրաժեշտ լինել նաև ստոմատոլոգիական այլ ծառայություններ։ 

Իմպլանտում ստոմատոլոգիական կլինիկայի հետ կապ հաստատել կարող եք այցելելով Արշակունյաց պող․ 46/2 կամ Կոմիտասի պող․ 48 հասցե կամ անցնելով կլինիկայի պաշտոնական կայք՝ https://implantum.am/։