Ինչպե՞ս ընտրել ճիշտ վինիրներ՝ նյութեր, տեսակներ և առավելություններ

վինիրներ

Վերջին տարիներին վինիրները դարձել են ամենապահանջված լուծումներից մեկը էսթետիկ ստոմատոլոգիայի ոլորտում։ Վինիրներ տեղադրելով, պացիենտները  վերականգնում են ատամների գեղեցիկ ու բնական տեսքը և հեշտությամբ ազատվում են ատամնաշարի գունափոխված էմալից ու անհարթ մակերեսից։

Վինիրների մասին շատերն ունեն ընդհանուր պատկերացում և չեն ուսումնասիրում դրանց տեսակներն ու առավելությունները, ինչի արդյունքում ընտրություն կատարում են շատ դժվար։ Այս հոդվածով կօգնենք ծանոթանալ վինիրների տեսակներին, առավելություններին և պատրաստման նյութերին, որպեսզի հաջորդ այցը դեպի ստոմատոլոգիա լինի ավելի տեղեկացված։ 

Վինիրների տեսակները՝ կոմպոզիտային և կերամիկական 

Վինիրները բարակ, բարձր ճշգրտությամբ պատրաստված պատիճներ են, որոնք տեղադրվում են ատամի դիմային մակերեսին՝ նպատակ ունենալով բարելավել նրա գույնը, ձևը, չափը կամ ընդհանուր տեսքը։ Վինիրների միջոցով վերափոխվում է ժպիտը, իսկ ատամները ձեռք են բերում որոշակի պաշտպանիչ շերտ, որի առավելություններին նույնպես կանդրադառնանք հոդվածում։ 

Վինիրների տեսակները բազմազան են, սակայն եկեք անդրադառնանք երկու ամենատարածվածներին՝ կոմպոզիտային և կերամիկական վինիրներին։ Յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, որոնց էլ պետք է ուշադրություն դարձնել ընտրություն կատարելիս։ 

Կոմպոզիտային վինիրներ 

Կոմպոզիտային տարբերակները պատրաստվում են ատամնաբուժական կոմպոզիտային նյութից՝ նույն նյութը, որով իրականացվում են լցոնումներ (նույն ինքը՝ պլոմբ)։ Կոմպոզիտային վինիրներ ընտրելու դեպքում՝ մասնագետն անմիջապես տեղադրում է այն ատամների վրա և շերտ առ շերտ մշակում։ 

Առավելություններ՝ 

  • Համեմատաբար արագ և հաճախ մեկ այցով իրականացվող պրոցեդուրա, որից հետո տեսանելի են առաջ և հետո արդյունքը։

  • Ավելի մատչելի գին՝ համեմատած կերամիկական վինիրների։

  • Թույլ է տալիս հետագայում կատարել ուղղումներ կամ վերափոխումներ ըստ անհրաժեշտության։

  • Օպտիմալ լուծում՝ կարճաժամկետ կամ ժամանակավոր էսթետիկ խնդիրների դեպքում։

Ինչ հաշվի առնել կոմպոզիտային վինիրների դեպքում

 Ավելի կարճ ծառայության ժամկետ՝ սովորաբար 4-ից 7 տարի։

  • Կոմպոզիտային նյութը ժամանակի ընթացքում կարող է գունափոխվել՝ հատկապես սուրճի, գինու և ծխախոտի օգտագործման պարագայում։

  • Ավելի քիչ դիմացկուն՝ հեշտությամբ կարող է վնասվել կամ քայքայվել։

Կերամիկական վինիրներ 

Կերամիկական վինիրներ​ պատրաստելիս օգտագործվում է բարձրորակ դենտալ կերամիկա, որը մշակվում է լաբորատոր պայմաններում՝ ատամի ճշգրիտ կառուցվածքին և գույնին համապատասխան։ 

Առավելություններ՝ 

  • Ապահովում է բացառիկ բնական տեսք՝ անփայլ մակերեսով և լույսը ճիշտ անդրադարձնելու հատկությամբ։

  • Երկարաժամկետ արդյունք՝ ծառայության ժամկետը կարող է հասնել 10-15 տարվա և ավելի։

  • Չի գունափոխվում՝ անգամ տարիների ընթացքում պահպանում է իր նախնական գույնը։

  • Բարձր ամրություն և դիմացկունություն՝ հազվադեպ է ճաքում կամ վնասվում։ 

Ինչ հաշվի առնել կերամիկական վինիրների դեպքում 

  • Համեմատաբար բարձր արժեք։

  • Պահանջում է մի քանի այց՝ սքանավորում, պատրաստում և տեղադրում։

  • Վնասվելու դեպքում վերականգնումը բարդ է, երբեմն՝ անհնար, և հաճախ պահանջում է նոր վինիրի պատրաստում։ 

Ինչպես կատարել ճիշտ ընտրություն 

Վինիր ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն գինը, այլև անհատական նախասիրությունները, էսթետիկ ակնկալիքները, ատամների առողջական վիճակը և ապագա սպասարկման հնարավորությունները։ 

Եթե ձեզ անհրաժեշտ է արագ և մատչելի լուծում՝ սահմանափակ բյուջեի պայմաններում, ապա կարող եք դիտարկել կոմպոզիտային վինիրները։ Դրանք հատկապես հարմար են փորձնական ժպիտի ձևավորման կամ կարճաժամկետ արդյունքի համար։ 

Մյուս կողմից, եթե դուք նախընտրում եք առավելագույն բնական տեսք, երկարատև արդյունք և սպասարկման ավելի քիչ կամ հազվադեպ անհրաժեշտություն, ապա կարող եք ընտրել կերամիկական վինիրները։

Վինիրների ընդհանուր առավելությունները

Վինիրները միայն էսթետիկ լուծում չեն, դրանք միաժամանակ կատարում են երկու առաջադրանք՝ ատամներին փոխանցում են ցանկալի տեսք և որոշ չափով պաշտպանում ձեր ատամները։ 

Ժամանակի ընթացքում մեր ատամները մաշվում են, ճաքում և փշրվում։ Եթե ունեք նուրբ ատամներ, անցյալում վնասված ատամներ կամ էմալի կորուստ, ապա նույնպես կարող եք դիտարկել վինիրները՝ որպես ձեր ատամների պաշտպանիչ շերտ։ 

Եթե չեք նախընտրում սուրճ, ապա ամենայն հավանականությամբ ձեր առավոտյան տաք ըմպելիքը թեյն է, ինչը նույնպես ժամանակի ընթացքում փոխում է ատամների բնական գույնը։ Եթե ունեք գունափոխված ատամներ, որոնք անմիջապես փոխկապակցված են ձեր տրամադրության հետ, ապա կարող եք դիտարկել վինիրները՝ ձեռք բերելու նոր ու միատարր գույն։ 

Ճիշտ ընտրված և տեղադրված վինիրները կարող են ծառայել տարիներ շարունակ՝ առանց գույնի կամ կառուցվածքի զգալի փոփոխության։ Սա երկարաժամկետ ու արդյունավետ լուծում է ձեր առողջ ժպիտի համար։ Գեղեցիկ ժպիտն ուղղակիորեն ազդում է մարդու ինքնավստահության, հաղորդակցման և ընդհանուր հոգեբանական վիճակի վրա։ Իսկ վինիրները ևս մեկ գործիք են՝ ցանկալի արդյունքի հասնելու ճանապարհին։ 

Վինիրներն Իմպլանտում ստոմատոլոգիական կլինիկայում

 Վինիրների տեղադրման որոշումը կարևոր քայլ է, որը պահանջում է փորձագիտական մոտեցում և անհատական խորհրդատվություն։ Իմպլանտում ստոմատոլոգիական կլինիկայի մասնագետները պատրաստ են օգնել ձեզ ընտրել այն վինիրները, որոնք լավագույնս կհամապատասխանեն ձեր ժպիտին ու պահանջներին։ Մեզ մոտ դուք կստանաք անհատական մոտեցում, հստակ պատկերացում՝ վինիրների արժեքի, տարբերակների և նախնական արդյունքների վերաբերյալ: 

Վինիրների արժեքը հիմնականում կախված է ատամների քանակից, սակայն կան նաև այլ գործոններ, որոնք կարող են ազդել վերջնական արժեքի վրա։ Մանրամասն տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել Իմպլանտում ստոմատոլոգիական կլինիկայի հետ՝ այցելելով Արշակունյաց պող․ 46/2 կամ Կոմիտասի պող․ 48 հասցե կամ անցնելով կլինիկայի պաշտոնական կայք՝ https://implantum.am/։