Բարդություններից խուսափելու համար վիրահատությունից հետո հետևեք մեր խորհուրդներին.
- առաջին 2-3 ժամերին մի կերեք և մի խմեք (միայն ջուր, փոքր կումերով
) - 2-3 օրով ձեր սննդակարգից բացառեք պինդ, կծու
և տաք սնունդը - 2-3 օր չափից ավելի տաք ցնցուղ մի ընդունեք, մի այցելեք սաունա կամ սոլյարի, խուսափեք ֆիզիկական ակտիվությունից
- մի օգտագործեք ողողումներ և քսուքներ առանց բժշկի հատուկ խորհրդի
- անպայման պահպանեք բերանի խոռոչի հիգիենան, բայց զերծ մնացեք կտրուկ և կոպիտ շարժումներից, ատամի շատ կոշտ խոզանակից կամ ագրեսիվ մածուկից, օրինակ, սպիտակեցնող

- փորձեք չդիպչել վերքին (այդ թվում՝ լեզվով)
- հետևեք ձեր արյան ճնշմանը, եթե սրտանոթային խնդիրներ ունեք
- վիրահատությունից անմիջապես հետո վերքի հատվածում բարակ սրբիչով փաթաթված սառույց
դրեք։ Դա պետք է արվի ժամը մեկ՝ 15-20 րոպեով, 24 ժամվա ընթացքում
Հետվիրահատական շրջանում հնարավոր են անսովոր կամ տհաճ զգացողություններ ու երևույթներ, որոնցից չպետք է վախենալ։ Օրինակ.
- չափավոր ցավ վերքի հատվածում
- փափուկ հյուսվածքների այտուցվածություն բերանի խոռոչում
- ջերմաստիճանի բարձրացում մինչև 38,5 աստիճան (հատկապես երեկոյան)
- վերքից թեթև արնահոսություն
- մարմնի ընդհանուր թուլություն
- փոքր կապտուկներ
- սահմանափակման զգացողություն բերանը բացելիս
- ցավ ուտելու, կուլ տալու, ինչպես նաև խոսելու ժամանակ
Եթե հետևեք բժշկի խորհուրդներին, վերոնշյալ բոլոր երևույթները 7-10 օրվա ընթացքում ինքնին կանցնեն
:
