- Լվացեք ձեր ատամները սովորականի պես՝ առավոտյան և երեկոյան: Դրսում ուտելուց հետո, անհրաժեշտության դեպքում, օգտագործեք ատամի թել՝ այն հիանալի անցնում է վինիրների և շապիկների արանքով և չի վնասում դրանք:
- Փոխարինեք ատամի կոշտ խոզանակը փափուկով, իսկ ատամի մածուկը՝ նուրբ գելով, առանց հղկող մասնիկների, այսինքն՝ առանց «փայլեցնող» հատիկների,
քանի որ ձեր վինիրներն արդեն մենք փայլեցրել ենք։ - Խորհուրդ ենք տալիս ձեռք բերել ոռոգիչ՝ «իռիգատոր»: Սա կոմպակտ և հարմար սարք է ատամների արանքները լվանալու համար, ինչը շատ կարևոր է
։ Օգտագործեք այն օրը երկու անգամ՝ ատամները լվանալուց հետո 30-ական վայրկյան: - Տարեկան երկու անգամ պարտադիր այցելեք կլինիկա. բժիշկը կկատարի ատամների պրոֆեսիոնալ մաքրում, որից հետո ամեն ինչ ուշադիր կզննի «մանրադիտակային ճշգրտությամբ»
: - Վինիրների և շապիկների տեղադրումից հետո որոշ ժամանակ ատամների զգայունությունը տաքի
կամ սառի
նկատմամբ կարող է աճել. մի անհանգստացեք, դա ինքնին կկարգավորվի շատ շուտով: - Եթե դուք ամուր սեղմում եք ձեր ատամները քնած ժամանակ (սա կոչվում է բրուքսիզմ) կամ զբաղվում եք այնպիսի մարզաձևերով, երբ հարված կարող եք
«ուտել» ծնոտին, ասեք բժշկինայդ մասին, նա ձեզ կտրամադրի պաշտպանիչ կապպաներ, որոնք կկանխեն վինիրների կամ շապիկների վնասումը:
P. S. Եթե հանկարծ զգաք, որ լեզվով ինչ-որ տարօրինակ բանի եք դիպել վինիրների կամ շապիկի վրա, որը նախկինում չկար, խնդրում ենք մի անհանգստացեք , ինքնաբուժությամբ մի զբաղվեք և համացանցի խորհուրդներին մի հետևեք։ Պարզապես այցելեք կլինիկա, մենք կկանխենք և կլուծենք ցանկացած խնդիր:
