Մենք տոհմիկ բժիշկներ ենք.․ հայրս բժիշկ է, մայրս բժիշկ է, կինս նույնպես բժիշկ է։ Իմ պապը եղել է ճանաչված ատամնաբույժ Արարատում։ Մեր տոհմում կան ավելի քան քսան բժիշկներ։ Պապս ուներ իր սեփական կլինիկան, և ես մանկուց տեսել եմ, թե ինչպես է նա աշխատում։ Ինձ միշտ հետաքրքրում էր այդ աշխատանքը։ Կարելի է ասել, որ ես մանկուց երազում էի դառնալ ատամնաբույժ, ինչպես պապիկս։ 2010 թվականից աշխատում եմ որպես բժիշկ, իսկ մինչ այդ աշխատում էի եղբորս մոտ, որպես օգնական։ Ես արդեն ավելի քան հինգ հազար հաջող արդյունքների փորձ ունեմ։
Անընդհատ կատարելագործում եմ հմտություններս, նորարարական մասնագիտական մոտեցում և տեխնոլոգիաներ եմ ներդնում իմ գործիքակազմում և օգտագործում այս ամենն իմ աշխատանքում: Բուժառուներին վերաբերվում եմ այնպես, ինչպես կցանկանայի, որ բժիշկն ինձ վերաբերվեր թե՛ մասնագիտական, թե՛ էմոցիոնալ առումով:
Մաթևոսյան Դավիթ Վաչիկի
- 2004-2009թթ․ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, ստոմատոլոգիայի ֆակուլտետ
- 2009-2010թթ․ Հետագա մասնագիտացում և ինտերնատուրա
- 2016թ.․ շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Մրցանակներ, պարգևներ և սերտիֆիկատներ
- 2013թ․ անցել է «Ռադիոդիագնոստիկան ստոմատոլոգիայում» թեմայով դասընթացը
- 2014թ․ մասնակցել է «Իմպլանտոլոգիական վերականգնման ալգորիթմ։ Բուժման ժամանակակից մոտեցումներն ու մեթոդները» դասախոսական դասընթացին
- 2014թ․ մասնակցել է «Nobel Biocare World 2G. Ժամանակակից կոնցեպտները որպես իմպլանտոլոգիական հաջող բուժման գործոն» միջազգային կոնգրեսին:
- 2016թ․ անցել է «Դիֆերենցիալ ախտորոշման հիմունքները ստոմատոլոգիայում և ատամնաբուժական իմպլանտացիայի ժամանակակից ասպեկտները» թեմայով դասընթաց ՝ պրոֆ. Ս.Գ. Անանյանի ղեկավարությամբ, Մոսկվա (մաս 1)
- 2017թ. մասնակցել է ստոմատոլոգիայում Implant Studio, Ortho System և Dental System ծրագրերի օգտագործմամբ՝ թվային տեխնոլոգիաների կիրառումը դասընթացին:
- 2017թ. մասնակցել է Թվային ստոմատոլոգիայի III կոնգրեսին
- 2017թ. «Դեմքի և ժպիտի ձևավորում» 8-րդ միջազգային միջդիսցիպլինար կոնգրես
- 2018թ․ անցել է դոկտոր Պասկալ Պալդինոյի «Extraction — implantation, immediate loading and bone grafting» դասընթացը, Սալանշ, Ֆրանսիա
- 2017թ․ Առաջնորդության զարգացում դասընթացը 2016-2017թթ․
- 2017թ․ անցել է տեսական և գործնական դասընթաց՝ «Պրոթեզավորում իմպլանտների վրա» թեմայով
- 2017թ․ անցել է «Վիրաբուժական մանրադիտակի ներդրում ստոմատոլոգի ամենօրյա պրակտիկայում» գործնական դասընթացը
- 2019-2020թթ․ անցել է մասնագիտական վերապատրաստում Մոսկվայի Սկոլկովոյի կառավարման դպրոցում «Կառավարում առողջապահության ոլորտում. փոփոխությունների առաջնորդներ» ծրագրով։
Գրանցվել online

Կլինիկայի ղեկավար
Ծնվել է 1988թ․ ապրիլի 04
Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ
Վիրաբույժ-իմպլանտոլոգ
Բժիշկ-ստոմատոլոգ
5-ից 5 աստղ (հիմնված 724 կարծիքների վրա)



























