Մասնագիտության ընտրությունը կատարել եմ դեռևս մանկուց։ Ես արտոնագրված բժիշկ-կոսմետոլոգ եմ։ Ես բնական գեղեցկության կողմնակից եմ և անհատական մոտեցում ունեմ հաճախորդների նկատմամբ։ Իմ երազանքն է բացել մեծ կլինիկա և կատարել բարեգործական պրոցեդուրաներ բոլոր կարիքավոր կանանց համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ էսթետիկ պրոցեդուրաներ:
- 2019թ․-ից աշխատում եմ որպես մաշկաբան-կոսմետոլոգ
- 2014թ․-ից աշխատում եմ Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որպես դասախոս
Լրացուցիչ կրթություն
- 2010թ․ ավարտել է Մ․Հերացու անվ․ Երևանի պետական բժշկական համալսարանը, Ընդհանուր բժշկություն մասնագիտությամբ
- 2012թ․ ավարտել է Մ․Հերացու անվ․ Երևանի պետական բժշկական համալսարանը, օրդինատուրա “Radiodiagnosis”
- 2020թ․ ավարտել է Մ․Հերացու անվ․ Երևանի պետական բժշկական համալսարանը “Dermatovenerology” մասնագիտությամբ
- 2019թ․ MARUGA ուսումնական կենտրոն «Մաշկի կենսաբանական վերականգնում. քիմիական պիլինգների թերապևտիկ տիրույթ, նախա-, միջ- և հետպիլինգային պրոցեդուրաներ, էքսֆոլիացիա (Enerpeel TCA, GA, MA, PA, SA, JR, EL, NECK, HANDS)»
- 2020թ․ MARUGA ուսումնական կենտրոն «Զեյն Օբաջի Առողջ մաշկ/ZO Skin Health համակարգի թեորիա և կիրառման պրակտիկա»
- 2020թ․ Էսթետիկայի առաջին մասնագիտական ինստիտուտ (Մոսկվա. «Ուրվագծային պլաստիկա, Full Face»)
- 2022թ․ Պրոֆեսոր Յուցկովսկայայի դպրոց «Full Face կոնցեպտ և կոմպլեքսային մոտեցում, ակնեյի և պոստ-ակնեյի ախտորոշում և բուժում»
- 2023թ․ Dubai Derma 2023, Դուբայի մաշկաբանության միջազգային ցուցահանդես-կոնֆերանս