Ի՞նչ է ավանդը:
Դուք որոշակի գումար եք ներդնում մեր կլինիկայում գտնվող անձնական հաշվին, որից հետո, վճարելով այս հաշվից ծառայությունների համար, դրանք ստանում եք զեղչված արժեքով: Ավանդը հիանալի ներդրում է ձեր և ձեր սիրելիների առողջության մեջ, իսկ զեղչը մեր երախտագիտությունն է ձեր հավատարմության և վստահության համար:
Կարո՞ղ եք օրինակ բերել:
Դուք 3,000,000 դրամ եք ներդրել ձեր հաշվին կլինիկայում: Որոշ ժամանակ անց անհրաժեշտ է տեղադրել իմպլանտներ: Շվեյցարական Նոբել իմպլանտն արժե 250,000 դրամ, բայց ձեզ համար կարժենա 225,000 դրամ։ Հաշվի առնելով այն, որ սովորաբար տեղադրվում են մի քանի իմպլանտներ, խնայողությունը շատ շոշափելի կլինի։
Ինչպե՞ս ավանդ կատարել:
Դուք կարող եք ավանդ ներդնել առցանց, անմիջապես կայքում, կամ կանխիկ՝ ադմինիստրատորի մոտ: Եթե գտնվում եք արտասահմանում, բայց նախատեսում եք այցելել Հայաստան ատամնաբուժական ծառայությունների համար, կարող եք միջազգային բանկային փոխանցում կատարել կլինիկայի հաշվեհամարին։
Ի՞նչ զեղչեր կլինեն։
Զեղչը կախված է հաշվին միաժամանակ մուտքագրած գումարից։
- 100,000 AMD-ից — 3% զեղչ
- 250,000 AMD-ից — 5% զեղչ
- 1,000,000 AMD-ից — 7% զեղչ և գնի սառեցում
- 3,000,000 AMD-ից — 10% զեղչ և գնի սառեցում
- 5,000,000 AMD-ից — 15% զեղչ և գնի սառեցում
Ի՞նչ է գնի սառեցումը:
Սա նշանակում է, որ ծառայությունների արժեքը, որը գործում է կլինիկայում ավանդը ներդրելու պահին, ձեզ համար ֆիքսված է մնում մինչև ավանդի սպառումը: Նույնիսկ եթե այս ընթացքում կլինիկայի ծառայությունների գները բարձրանան։
Պայմաննե՞ր, սահմանափակումնե՞ր
Ձեր նշած հեռախոսահամարը և գաղտնաբառը դառնում են հաշվի իդենտիֆիկատոր՝ նույնացուցիչ, որից հետո ավանդի հետ բոլոր գործողությունները հաստատվում են այս «զույգի» միջոցով: Ձեր հաստատած ցանկացած անձ կարող է ծառայություններ ստանալ՝ դրանց համար ձեր ավանդից վճարելով: Ավանդի ներդրումից հետո ձեր կամ ձեր նշած անձանց կողմից ստացված ծառայությունները վճարվում են միայն ավանդի միջոցներով, մինչև դրա ամբողջական սպառումը: Ավանդի վերադարձը հնարավոր է, սակայնկատարվում է գնաճի ճշգրտման հաշվառմամբ:






