Պրոմո-կոդեր

Ի՞նչ է պրոմո կոդը:

Սա եզակի կոդ է, որը թույլ է տալիս այն ներկայացնողին ստանալ ծառայությունների մեկանգամյա զեղչ կամ ծառայությունների ընդհանուր արժեքի մի մասի փոխհատուցում։

Ինչո՞վ է պրոմո-կոդը տարբերվում զեղչի քարտից:

Պրոմո-կոդերը մեկանգամյա օգտագործման համար են: Որպես կանոն, դրանք ավելի պատկատելի զեղչեր են տրամադրում, քան զեղչի քարտերը։ Օրինակ՝ նախորդ տարվա մարտի 8-ին կանանց համար բոլոր պրոցեդուրաները մենք կատարել ենք պրոմո-կոդով, 75% զեղչով։

Կա՞ն սահմանափակումներ։

Պրոմո-կոդի զեղչը չի համակցվում զեղչի քարտի կամ նվեր սերտիֆիկատի հետ: Եթե ​​ստացել եք 20,000 դրամի ծառայություն, որից 10,000 դրամը ճարում եք նվեր սերտիֆիկատով, ապա պրոմո-կոդի զեղչը կտարածվի միայն մնացած 10,000 դրամի վրա։

Ինչպե՞ս ստանալ պրոմո-կոդ:

Պրոմո-կոդերը միշտ հայտնվում են անսպասելի: Դրանց մասին իմանալու երկու եղանակ կա, մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել երկուսն էլ:

Նախ բաժանորդագրվեք մեր էջերին սոցիալական ցանցերում և հետևեք նորություններին։
Երկրորդ՝ բաժանորդագրվեք մեր տեղեկագրին, քանի որ բացի ինքնաբուխ ակցիաներից, մենք սիրում ենք անհատական նվերներ պատրաստել տոների, օրինակ՝ ծննդյան օրվա համար: Եվ մի անհանգստացեք, մենք ամենժամյա նորություններ կամ պարզապես սպամ չենք առաքում

Տես նաեւ

Ժպիտ պարգևիր