Կարիեսն ախտահարում է ատամի կոշտ հյուսվածքները, չբուժելու դեպքում ախտահարումը խորանում է, վերածվում պուլպիտի, պերիդոնտիտի, կարող է հանգեցնել նյարդերի բորբոքման, արմատախողովակների ախտահարման, հաճախ՝ ատամի կորստի։
Բուժման փուլերը
- ախտորոշում, ատամի վիճակի գնահատման զննում։ Կարող է առաջանալ ռենտգեն պատկերի (ռենտգենոգրաֆիա) անհրաժեշտություն;
- տեղային անզգայացում. «Իմպլանտում» ատամնաբուժական կլինիկայում օգտագործվում են արդյունավետ, անվտանգ դեղամիջոցներ, ամբողջական անզգայացումը երաշխավորվում է;
- ախտահարված հյուսվածքների հեռացում;
- առաջացած կարիեսային խոռոչի բուժում, հյուսվածքների վարակազերծման տեղային միջոցների օգտագործում.
- պլոմբավորում։
Կարիեսի բուժումն առանց բարդությունների կատարվում է 1 այցելությամբ։ Խոր ախտահարման, կակղամասի մերկացման և դենտինի մասնակի քայքայման, բորբոքման դեպքում կարող է պահանջվել երկու այցելություն (դեղերի լիցք, ժամանակավոր պլոմբի տեղադրում և վերջնական պլոմբավորում մի քանի օրից):
Մենք օգտագործում ենք լուսային կարծրացման պլոմբներ՝ պատրաստված որակյալ, նվազագույն նստվածք տվող նյութերից։ Սա երաշխավորում է հուսալի պլոմբավորում՝ առանց միկրոճաքերի և դատարկ տեղերի: Պլոմբանյութն ընտրվում է ըստ էմալի երանգի, պլոմբավորման ընթացքում վերականգնվում է ատամի սկզբնական ձևը։ Տեղադրումից հետո պլոմբն անտեսանելի է, նման բուժառուի սեփական էմալին:



