Իմպլանտոլոգիական ծառայություններ

Մանրամասներ

Ատամների իմպլանտացիան ատամնաշարի վերականգնման ժամանակակից մեթոդ է։

Ատամի իմպլանտ տեղադրելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք միջամտություններ՝ սկսած ոսկրային հյուսվածքի ծավալի աճեցումից (եթե իմպլանտը տեղադրելու համար բավականաչափ ոսկոր չկա) և արհեստական ​​մետաղական արմատի տեղադրումից մինչև հետագա պրոթեզավորում: Ատամների իմպլանտացիան երկարատև պրոցեդուրա է, որը համբերություն է պահանջում բուժառուից:Եվ այնուամենայնիվ, չնայած իմպլանտի տեղադրման գնին՝ արդյունքն արդարացնում է ծախսերը. արհեստական ​​ատամներ, որոնք կատարելապես համադրվում են ատամնաշարի հետ և կատարում են բնական ատամների բոլոր գործառույթները:

Մենք օգտագործում ենք ժամանակակից լավագույն համակարգերը, ուստի վերականգնումը հիմնականում տեղի է ունենում առանց բարդությունների: Եթե դիմեք մեզ՝ կարող եք ատամի իմպլանտ տեղադրել ձեզ հարմար ժամանակ և շահավետ գնով։ Իմպլանտը տեղադրվում է տեղային անզգայացմամբ, ընթացքում բուժառուն ցավ չի զգում։ Եթե ​​ապաքինման գործընթաը համեմատենք ատամի հեռացումից հետո ստեղծված վիճակի հետ, ապա պրոթեզավորումից հետո այն ավելի արագ է անցնում։ Իմպլանտների միջոցով հնարավոր է վերականգնել ատամնաշարի գործառույթները և էսթետիկ ժպիտը նույնիսկ ատամների ամբողջական կորստի դեպքում։ Պրոթեզավորման համար նշանակություն ունի միայն ոսկրային հյուսվածքի վիճակը։

Ինչի՞ց է բաղկացած իմպլանտը։

Արհեստական ​​ատամը, որը տեղադրվում է բնականի փոխարեն, բաղկացած է երեք հիմնական մասից.

  • իմպլանտը կամ իմպլանտատը ատամի արհեստական արմատ է, որը պատրաստված է տիտանից՝ մարդու մարմնի հետ կենսահամատեղելի առաջին մետաղից։ Իմպլանտն ունի արմատի տեսք և արտաքնապես հիշեցնում է սովորական պտուտակ (կախված ցուցումներից՝ կարող են օգտագործվել այլ ձևի իմպլանտներ) և տեղադրվում է ոսկրային հյուսվածքի մեջ, այսինքն՝ այն բնավ տեսանելի չէ։
  • աբաթմենտ (հենարան) – իմպլանտը և պրոթեզը կապող օղակ
  • պրոթեզ – կարող է լինել մեկ ատամի շապիկ, հանովի կամ մշտական ​​պրոթեզ, որը փոխարինում է ատամների վերին հատվածին

Հիմնական փուլեր

Ատամի իմպլանտատի դասական տեղադրումն արդեն 40 տարվա պատմություն ունի։ Այս մեթոդի համար օգտագործվում են պտուտակների տեսքով արմատային ստանդարտ իմպլանտներ՝ տարբեր տրամագծերով և երկարությամբ: Դասական իմպլանտացիայի դեպքում ոսկրային հյուսվածքի որոշակի ծավալ է պահանջվում, որպեսզի իմպլանտը ապահով կերպով ամրացվի ոսկորի մեջ:

Դասական իմպլանտացիան տևում է 3-6 ամիս, ինչն անհրաժեշտ է իմպլանտների սերտաճման համար, միայն դրանից հետո է կարելի առավելագույն չափով ծանրաբեռնել իմպլանտները՝ պրոթեզների տեղադրումով։

  • Նախապատրաստական փուլ.․ ոսկրային հյուսվածքի վիճակի ուսումնասիրում, ատամների և լնդերի բուժում, բուժման պլանի կազմում, իմպլանտների և պրոթեզների ընտրություն
  • իմպլանտների տեղադրում, սերտաճում, աբաթմենտի տեղադրում
  • ատամների պրոթեզավորում.․ պրոթեզների պատրաստում և տեղադրում

Նախապատրաստական փուլ

  • անալիզների հանձնում, հակացուցումների բացահայտում (այց բժիշկ-թերապևտի մոտ), ոսկրային հյուսվածքի ուսումնասիրում։ Բժշկին անհրաժեշտ կլինեն՝ օրթոպանտոմոգրամմա (ամբողջ ծնոտի համայնապատկերային նկար, որտեղ բժիշկը կարող է հայտնաբերել թաքնված հիվանդություններ), ռենտգեն (որոշակի հատվածի մեծացված պատկեր), տոմոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա (ծնոտի եռաչափ պատկեր, որը թույլ կտա ուսումնասիրել ոսկրային հյուսվածքի վիճակը և ծավալը)
  • բուժման պլանի մշակում
  • բերանի խոռոչի ինքնուրույն նախապատրաստում վիրահատությունից առաջ․ բուժառուի կողմից հիգիենայի պահանջների կատարում
  • բերանի խոռոչի նախապատրաստում. վիրահատությունից առաջ․ ատամների և լնդերի բուժում, ատամների պրոֆեսիոնալ մաքրում և սպիտակեցում
  • իմպլանտների և պրոթեզների ընտրություն (հանովի կամ մշտական, մետաղակերամիկական, մետաղապլաստմասե կամ օքսիդ-ցիրկոնային, գույնի ընտրություն)
  • ոսկրային հյուսվածքի անբավարար ծավալի դեպքում կարող է պահանջվել դրա ավելացում

Ոսկրային հյուսվածքի ծավալի ավելացում

  • ոսկրային բլոկների փոխպատվաստում.․ որոշակի հատվածից (որպես կանոն, ստորին ծնոտի հիմքից) վերցվում է ոսկրային հյուսվածքի փոքր հատված, որը տեղադրվում է լնդի տակ այն հատվածում, որտեղ պետք է դրվի իմպլանտը։ Որոշ ժամանակ անց ոսկրային բլոկի սերտաճումից հետո կարելի է կատարել իմպլանտացիա։
  • սինթետիկ նյութերով ոսկորի աճեցում.․ապագա իմպլանտի՝ լնդի տակ գտնվող հատվածում փոխպատվաստվում են ոսկրային հյուսվածքի հատուկ նմանակներ, որոնք փակվում են հատուկ թաղանթով: Որոշ ժամանակ անց ոսկրային հյուսվածքը և փոխպատվաստված նյութը ամուր սերտաճում են, որից հետո կարող է տեղադրվել իմպլանտը։
  • սինուս-լիֆթինգ (կատարվում է միայն վերին ծնոտի վրա).․ սա հայմորյան խոռոչի հատակի բարձրացման վիրահատություն է, ինչի արդյունքում ոսկորի աճեցման համար տեղ է ազատվում։ Փակ սինուս-լիֆթինգը սինթետիկ նյութերի կիրառմամբ ոսկորի հյուսվածքի աճեցումն է և իմպլանտի միաժամանակյա տեղադրում։ Բաց սինուս-լիֆթինգը երկփուլ վիրահատություն է.․ սկզբում բարձրացվում է խոռոչի հատակը, ազատված տարածքը լցվում է ոսկրանյութի նմանակներով, իսկ դրանց սերտաճումից մի քանի ամիս անց տեղադրվում են իմպլանտները։

Նախապատրաստական փուլը տևում է միջինը մոտ մեկ ամիս։ Եթե ոսկրային հյուսվածքի աճեցման անհրաժեշտություն է առաջանում, վիրահատության նախապատրաստումը կարող է ձգվել 2-3 ամիս։

Իմպլանտների տեղադրում և սերտաճում

  • կատարվում է անզգայացում
  • լնդի ներսում կտրվածք է արվում
  • հատուկ գործիքների օգնությամբ ոսկրային հյուսվածքի մեջ փոսիկ է արվում՝ իմպլանտի ձևին համապատասխան,
  • տեղադրվում է իմպլանտը, այնուհետև փականը, որը պաշտպանում է իմպլանտը տեղաշարժից
  • իմպլանտի սերտաճումից հետո տեղադրվում է աբաթմենտ

Իմպլանտների տեղադրման և սերտաճման փուլը միջինը տևում է 3 ամիս և ավելի, ինչն անհրաժեշտ է, որպեսզի իմպլանտները հուսալիորեն սերտաճեն ոսկրային հյուսվածքի հետ և չտեղաշարժվեն ծամողական բարձր բեռնվածության պատճառով: Որպեսզի բուժառուն այս ամբողջ ընթացքում առանց ատամների չմնա, հենարաններն ամրացնելուց հետո հնարավոր է տեղադրել հանովի կամ թեթև պլաստիկ պրոթեզներ։

Ատամների պրոթեզավորում

  • հենարանների տեղադրումից հետո վերցվում է ծնոտի ծեփապատճեն, ըստ որի ատամնատեխնիկը լաբորատորիայում պատրաստում է ատամների պրոթեզ
  • պրոթեզն ամրացվում է իմպլանտների վրա հատուկ ամրակներով

Եթե փնտրում եք հուսալի կլինիկա ատամների իմպլանտացիայի համար, դիմեք IMPLANTUM։ Մենք երաշխավորում ենք պրոցեդուրայի անթերի իրականացում և իմպլանտների բարձր որակ։ Օգտվելով մեր ծառայություններից՝ դուք կստանաք ցմահ երաշխիք և հաստատ գոհ կմնաք արդյունքից։

Ցանկանու՞մ եք իմանալ գները

Պատկերասրահ «առաջ-հետո»