Օրթոդոնտական ծառայություններ, բրեկետներ

Մանրամասներ

Օրթոդոնտիա – ատամնաբուժական ուղղություն, որը լուծում է կծվածքի հետ կապված խնդիրները։

Վերականգնելով ատամնաշարի նորմալ վիճակը՝ շտկվում է ամբողջ ատամնածնոտային համակարգը։

Էսթետիկ ատամնաբուժությունը բոլորին հնարավորություն է տալիս ունենալ գեղեցիկ ժպիտ՝ անկախ նրանից․, թե ինչպիսին էր նրա սկզբնական տեսքը: Շտկումը հիմնված է այն սկզբունքի վրա, որպեսզի դեմքը ներդաշնակ համաչափություն ունենա: Ընդ որում, յուրաքանչյուր մարդու դիմագծերը յուրահատուկ են։ Հետևաբար, յուրաքանչյուր շտկման ժամանակ գործողությունների ընթացքն անհատական ​​է, քանի որ մարդկային դեմքը սիմետրիկ չէ:

Մեր կլինիկայում օրթոդոնտական բուժում է իրականացվում կծվածքի խախտումների, ատամնածնոտային համակարգի կառուցվածքի պաթոլոգիաների դեպքում։ Մենք օգտագործում ենք ուղղման տարբեր տեխնոլոգիաներ․ բրեկետների, կապպաների և այլ սարքերի օգնությամբ։

Օրթոդոնտիան ստոմատոլոգիական ուղղություն է, որը լուծում է կծվածքի հետ կապված խնդիրները։

Վերականգնելով ատամնաշարի նորմալ վիճակը՝ շտկվում է ամբողջ ատամնածնոտային համակարգը։

  • Կարգավորվում է ծամողական բեռնվածության բաշխումը։ Եթե այն խախտված է, էմալի քայքայումը կարող է արագանալ , ինչը սպառնում է կարիեսի առաջացմամբ։ Ծամողական բեռնվածության հետ է կապված նաև ոսկրային հյուսվածքի, լնդերի վիճակը և այլն;
  • վերացվում են էսթետիկական թերությունները,․ ատամները հարթ, կոկիկ տեսք ունեն, իսկ ժպիտը կատարյալ է;
  • նվազում է ստոմատոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Ատամնաշարի աղավաղման, տեղաշարժման, ամուր փակման դեպքում ատամնափառն ավելի արագ է ձևավորվում, ինչը հանգեցնում է էմալի դեմիներալացման, կարիեսի առաջացման, լնդերի բորբոքման;
  • ատամնաշարի խախտումները կարող են առաջացնել անհարմարություն ծամելիս, արտասանման հետ կապված խնդիրներ, խաթարել ատամնածնոտային համակարգի այլ տարրերի աշխատանքը և նույնիսկ փոխել դեմքի համաչափությունը:

Այս և այլ թերությունները կարող են շտկվել կծվածքի ուղղման միջոցով: Գոյություն ունեն երկու տեսակի օրթոդոնտական սարքեր, որոնք օգտագործվում են կծվածքի շտկման համար:

Բրեկետներ

Բրեկետները թիթեղների և ատամները միացնող աղեղների կոնստրուկցիա են, որոնք ամրացվում են ատամներին։ Աղեղները շտկող ուժ են գործադրում՝ փոխելով ատամների դիրքը, որպեսզի դրանք ճիշտ լինեն։ Մեր կլինիկայի օրթոդոնտներն օգտագործում են երկու տեսակի համակարգեր.

  • վեստիբուլյար. ավանդական կոնստրուկցիա, որի թիթեղներն ամրացվում են ատամների արտաքին մակերեսին;
  • լեզվային/լինգվալ. թիթեղներն ամրացվում են ատամների ներքին մակերեսին, կառուցվածքն անտեսանելի է։

Բրեկետ-համակարգերը կարող են լինել ինքնակապվող կամ կապվող (ինքնալիգատուրային կամ լիգատուրային)։

Ինքնակապվող բրեկետները ուղղման կարիք գրեթե չունեն, դրանց օգտագործումն ավելի հարմար է։ Սակայն երբեմն կապվող համակարգերն ավելի լավ են համապատասխանում բուժման խնդիրներին։ Բրեկետները (վրադիր թիթեղները) պատրաստվում են տարբեր նյութերից՝․ մետաղից, կերամիկայից, կոմպոզիտային համակցություններից։ Կերամիկական թիթեղներն ամենաաննկատն են, դրանց օգտագործումը թույլ է տալիս պահպանել էսթետիկ ժպիտը։

Կապպաներ

Սա հանովի կոնստրուկցիա է, որը տեղադրվում է ամբողջ ատամնաշարի վրա։ Կապպաները պատրաստում են կոմպլեկտներով, կրում են այնպիսի հերթականությամբ, որ յուրաքանչյուր հաջորդ կապպան շարունակի նախորդի կատարած ուղղումը։ Կապպաները թափանցիկ են, անտեսանելի։ Առանձին դեպքերում դրանք կրում են միայն գիշերը։

Հավելյալ կարող են օգտագործվել նաև օժանդակ կոնստրուկցիաներ՝ օրթոդոնտական կոճակներ, լայնացնող սարքեր, աղեղներ և այլն։ Բուժումն ավարտվում է ռետենցիոն սարքն ատամների ներքին մակերեսի վրա տեղադրելով։ Դա օգնում է կայունացնել ատամների ճիշտ դիրքը։

Ցանկանու՞մ եք իմանալ գները

Պատկերասրահ «առաջ-հետո»