Գոյություն ունի կարիեսի բուժման մի քանի եղանակ․
- Պլոմբավորումը կարիեսի հետևանքով քայքայված ատամի ձևն ու գործառույթը վերականգնելու ամենատարածված և մատչելի միջոցն է: Ատամի պլոմբավորման ընթացքում ատամնաբույժը նախ հեռացնում է կարիեսով վնասված ատամի հյուսվածքը, մաքրում է վարակված հատվածը, այնուհետև պլոմբավորման նյութը լցնում է մաքրված խոռոչի մեջ։ Պլոմբավորումը օգնում է նաև կանխարգելել կարիեսի հետագա զարգացումը, փակելով հատվածները, որտեղ կարող էին ներթափանցել բակտերիաները։
- Գամիկը ձողաձև կառուցվածք է, որն օգտագործվում է ատամնաբուժության մեջ որպես լրացուցիչ հենարան՝ քայքայված ատամն ամրացնելու համար: Եթե ատամը քայքայվել է ավելի քան 50%-ով, գամիկի տեղադրումը քայքայված շապիկն աճեցնելու և ծամելու ունակությունը վերականգնելու արագ և հուսալի միջոց է: Այս մեթոդը տասնամյակներ շարունակ օգտագործվում է որպես պրոթեզավորման մատչելի այլընտրանք։
Կարիեսի տարաժամ բուժման ժամանակ պաթոլոգիան հասնում է կակղենուն (պուլպա), ինչը հանգեցնում է պուլպիտ կոչվող բորբոքային պրոցեսի առաջացմանը։ Գործընթացը չի անցնում ինքնուրույն։ Բուժման համար բժիշկը բոր-մեքենայի օգնությամբ հեռացնում է կարիեսով ախտահարված հյուսվածքները։ Այնուհետև հեռացվում է ատամի նյարդը։ Հաջորդիվ բժիշկը մեխանիկական կերպով մշակում է և մաքրում է էնդոդոնտը։ Ավարտից հետո դատարկ արմատախողովակը պլոմբավորվում է, ապա տեղադրվում է մշտական պլոմբ կամ շապիկ:


