Ատամների սպիտակեցումը փոխում է էմալի երանգը
Ատամների սպիտակեցումը պատկանում է կոսմետիկ ատամնաբուժության ոլորտին և ունի կողմնակիցներ ու հակառակորդներ։ Ատամների սպիտակեցման կողմնակիցները կարծում են, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են զգալի արդյունքների հասնել՝ առողջության համար ցածր ռիսկերով: Հակառակորդները պնդում են, որ ատամների սպիտակեցումը կարող է հանգեցնել բերանի խոռոչի առողջության վատթարացման:
Սպիտակեցնող նյութերն ազդում են միայն բնական էմալի վրա, սպիտակեցում չի կատարվում, եթե առջևի ատամները պլոմբավորված են․. պլոմբի երանգը չի փոխվի, իսկ ատամների գույնը կբացվի և դա նկատելի կլինի։ Ցանկության դեպքում կարելի է պրոցեդուրայից հետո փոխել պլոմբը՝ այն համապատասխանեցնելով ատամի էմալի գույնին։ Սպիտակեցումը միջինը տևում է 45 րոպե, նախապատրաստման հետ միասին՝ մեկ ժամ։
Մեր կլինիկայում կատարվում է երեք տեսակի սպիտակեցում
- «Ամերիկյան սպիտակեցում». ատամի էմալը սպիտակեցնելուAmazing White նորարարական եղանակն առաջատար դիրք է զբաղեցնում լավագույն ատամնաբուժական մեթոդիկաների վարկանիշում և ուղղված է ատամի էմալի ձյունաճերմակ գույնի վերականգնմանը: Մեթոդիկան հիմնված է ջրածնի պերօքսիդ ակտիվ նյութ պարունակող հատուկ գելի օգտագործման վրա, որն արդյունավետորեն սպիտակեցնում է ատամի շապիկի գույնը՝ չխախտելով հյուսվածքի ամբողջականությունը:
- «Գերմանական սպիտակեցում». համակարգը հիմնված է հատուկ սպիտակեցնող գելի վրա, որից հատուկ լամպի լույսի ազդեցությամբ թթվածնի մոլեկուլներ են արտազատվում։ Ակտիվ թթվածինն ունի ատամի խոր շերտեր ներթափանցելու և նույնիսկ ուժեղ և կայուն պիգմենտացիան վերացնելու հատկություն։
- «Philips Zoom 4 սպիտակեցում». ատամների սպիտակեցման Zoom 4 համակարգը ամենանորարարական և ժամանակակից համակարգն է։ Այստեղ օգտագործվող սպիտակեցման մեթոդը հիմնված է թթվածնի մոլեկուլների անգամ ամենացայտուն և կայուն պիգմենտները վերացնելու ունակության վրա: Համակարգը լիովին անվտանգ է օգտագործման համար, և բուժառուն անհանգստություն ու ցավ չի զգում։
Պրոֆեսիոնալ մաքրում
Մաքրումը բերանի խոռոչի ամենօրյա հիգիենայի կարևոր տարրն է: Սակայն որակյալ հիգիենայի դեպքում անգամ էմալի մակերեսին աստիճանաբար առաջանում են փափուկ ատամնափառ, նստվածք և ատամնաքարեր, ինչը խորանում է ծխախոտի, սուրճի, քաղցրավենիքի կամ գունավոր մթերքների օգտագործումից։ Պրոֆեսիոնալ մաքրումը հեռացնում է ատամնափառը, կանխարգելում կարիեսի, բերանում տհաճ հոտի առաջացումը։
Այս պրոցեդուրան պետք է կատարել մշտապես: Եթե ատամնափառը, նստվածքը, ատամնաքարերը չհեռացվեն, դրանց տակ կարիես կառաջանա։ Մաքրումը գնային առումով շատ ավելի մատչելի է, քան ատամների բուժումը, ուստի նման կանխարգելումն արդյունավետ է և շահեկան:




