Որպեսզի «ՖԵԼԴԱՎ» ՍՊԸ (ՀՎՀՀ 02248877), ինչպես նաև implantum.am կայքի սեփականատերերը, ադմինիստրացիան և աշխատակիցները և մեր հետ փոխկապակցված անձինք (այսուհետ՝ «Մենք», ինչպես նաև «Մեր», «Մեզ», «Մեր մասին») ծառայությունները մատուցեն որակյալ, մենք օգտագործում ենք cookies, որոնք պահպանվում են ձեր համակարգչի վրա (ներառյալ, բայց չսահմանափակվելով․ ձեր գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն, ip-հասցե; տեսակ, լեզու, ՕՀ և բրաուզեր; սարքի տեսակ; աղբյուր, որից օգտատերը վերահասցեավորվել է կայք; որ էջերն է բացում օգտատերը և որ կոճակներն է սեղմում; նույն տեղեկատվությունը օգտագործվում է կայքի օգտագործման վերաբերյալ վիճակագրական տվյալների մշակման համար Google Analytics և Yandex.Metrica ինտերնետային ծառայությունների միջոցով):

Պայմանների ընդունում

Շարունակելով կայքից օգտվել՝ դուք ընդունում եք, որ տեղեկացված եք մեր կայքում cookies օգտագործման վերաբերյալ։ Բացի այդ, շարունակելով օգտագործել կայքը, դուք հաստատում եք, որ ընդունում եք այս էջում ստորև ներկայացված Գաղտնիության քաղաքականության պայմանները: Դուք համաձայնում եք, որ ցանկացած ձևի հետադարձ կապ ուղարկելիս (ներառյալ, բայց չսահմանափակվելով. խորհրդատվության նշանակում, պրոցեդուրայի նախնական ամրագրում), մենք ստանում ենք ձեր թույլտվություն ձեր ուղարկած անձնական տվյալների պահպանման և մշակման համար:

Գաղտնիություն

implantum.am կայքը պարտավորվում է հարգել հաճախորդների և կայքի այցելուների տվյալների գաղտնիությունը, մինչդեռ օգտատերը համաձայնում է, որ կայք մուտք գործելիս, սերվերը ավտոմատ կերպով գրանցում է իր IP հասցեն։ implantum.am կայքը հավաքում է այս տեղեկատվությունը վիճակագրության համար, որն օգնում է կայքի կառավարման և տեխնիկական խնդիրների լուծմանը։

Անձնական տվյալներ

Նախնական ամրագրման և խորհրդատվության գրանցման ժամանակ օգտատերերը նշում են կոնտակտային տվյալներ․ անուն, հեռախոս, էլ․հասցե, իսկ որոշ դեպքերում նաև ներբեռնում են լուսանկարներ և սքանավորված պատկերներ։ Այս տեղեկատվությունը մեր կողմից օգտագործվում է բացառապես ծառայությունների պատշաճ մատուցման նպատակով, և դրա պահպանումն ու մշակումն իրականացվում է Օրենքի պայմաններին համաձայն: Օգտատերերի էլեկտրոնային հասցեները և նրանց նամակները implantum.am կայքի ադմինիստրատորի պատասխաններով պահվում են հնարավոր լրացուցիչ հարցերի լուծման նպատակով: Օգտատերը համաձայնում է նաև ստանալ գովազդային և տեղեկատվական հաղորդագրություններ մեր նոր ծառայությունների վերաբերյալ: Օգտատերն իրավունք ունի հրաժարվել նման հաղորդագրություններ ստանալուց, ինչպես նաև պահանջել ջնջել իր ցանկացած անձնական տվյալ՝ այդ մասին գրելով info@implantum.am էլ.հասցեին։

Անվտանգություն

implantum.am կայքը օգտագործում է տեխնիկական միջոցներ՝ տեղեկատվությունը կորստից, փոփոխությունից և չարաշահումից պաշտպանելու համար: Մենք դիմում ենք օգտատերերի անձնական տվյալներ միայն անհրաժեշտության դեպքում: Որոշ խնդիրների լեւծման համար ներգրավվում են երրորդ կողմի ընկերություններ և անհատներ: Միջնորդներն օգնում են էլ․ նամակներ ուղարկել, կատարել տվյալների վերլուծություն, սպասարկել օգտատերերին և տրամադրում են մարքեթինգային աջակցություն: Երրորդ անձանց տեղեկատվության փոխանցումը հնարավոր է սահմանափակ թվով դեպքերում՝ դատաքննության, դատական ​​կարգով կամ դատական ​​գործընթացներին աջակցման դեպքերում։

Հղումներ դեպի այլ ռեսուրսներ

Տվյալ կայքը ներառում է հղումներ դեպի կողմնակի կայքեր, որոնց վրա տարածվում է implantum.am կայքի Գաղտնիության քաղաքականությունը։

Օգտատիրոջ տեղեկատվության արդիականությունը

Եթե օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը, որը պահպանվում է implantum.am կայքի տվյալների բազայում իրականությանը չի համապատասխանում, պետք է հարցում ուղարկել info@implantum.am էլ.հասցեին։ Մենք անմիջապես կվերանայենք հարցումը և անհրաժեշտության դեպքում կթարմացնենք տվյալների բազան:

Տեղեկատվության օգտագործում

Կայքի ողջ բովանդակությունը, ներառյալ տեքստերը, լուսանկարները, գրաֆիկական պատկերները, լոգոները, ապրանքանիշերը, ծառայությունները, հանդիսանում են մեր սեփականությունը և պաշտպանված են հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների և մտավոր սեփականության մասին օրենքներով և կարող են օգտագործվել միայն կայքի ադմինիստրացիայի համաձայնությամբ, որը կարելի է ստանալ հարցում ուղարկելով info@implantum.am էլեկտրոնային հասցեին։

Պատասխանատվության մերժում

Խնդրում ենք նկատի ունենալ, որ կայքում ներկայացված ցանկացած տեղեկատվություն չի հանդիսանում առաջարկ և (կամ) պայմանագիր (ինչպես նաև այն կնքելու առաջարկ) և չունի իրավաբանական ուժ: Կայքում առկա ցանկացած տեղեկություն (ներառյալ, բայց չսահմանափակվելով ծառայությունների արժեքով) ենթակա է փոփոխման՝ առանց լրացուցիչ ծանուցման: Մենք չենք երաշխավորում դրա ամբողջականությունն ու արդիականությունը ցանկացած պահի:

Բժշկական պրոցեդուրաներ

Դուք համաձայնում եք, որ ոչ մի դեպքում ՖԵԼԴԱՎ ՍՊԸ-ն (ՀՎՀՀ 02248877), ինչպես նաև implantum.am կայքի սեփականատերերը, ադմինիստրացիան և աշխատակիցները պատասխանատվություն չեն կրելու բժշկական ցանկացած մանիպուլյացիաների և պրոցեդուրաների համար, որոնք իրականացվել են կայքի օգտատերերի կողմից՝ առանց իրենց բուժող բժշկի համաձայնության և նրա գրավոր նշանակման:Կայքում նկարագրված ծառայություններն ու բժշկական պրոցեդուրաները (ներառյալ, բայց չսահմանափակվելով վիրահատություններով) ունեն հակացուցումներ և կարող են ստացվել միայն անձնական խորհրդատվությունից և որակավորված մասնագետի (բժշկի) գրավոր նշանակումից հետո:

Մեր ծառայությունների և implantum.am կայքի գործունեության վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվության ստացման համար գրել info@implantum.am էլ.հասցեին։